«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» ծրագրի շրջանակում, նախատեսում է պատրաստել տեսահոլովակ:
Այդ աշխատանքներն իրականացնելու համար համապատասխան որակավորում ունեցող շահագրգիռ կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց նախկին փորձը և պատրաստված նյութերի նմուշները/հղումները, info@habitat.am էլ. փոստին: Մրցույթի մասնակցության համար պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ տեղեկություն կազմակերպության մասին, նախկին փորձ և պատրաստված նյութերի նմուշներ/հղումներ, առաջադրանքում ընդգրկվող անձնակազմի ինքնակենսագրականները, գնառաջարկը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը պետք է փակ ծրարով ներկայացնել Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի գրասենյակ (հասցե՝ ՀՀ, Երևան 0001, Հանրապետության 85ա, բն. 9 հեռ.՝ (+374 10) 58 71 88 կամ (+374 55 106 203):
Մրցութային փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է՝ 2021 թ. մարտի 29-ը, ժամը 12:00-ն, որից հետո հաղթող ճանաչված կազմակերպությունը կհրավիրվի ծանոթանալու պայմանագրի պայմաններին: