Մեր մասին

Միշտ չէ, որ հեշտ է գիտակցել, որ ձեր բնակարանը վերանորոգման կարիք ունի։
Այս հարցերը կարող են օգնել ձեզ խնդիրն ավելի լավ պատկերացնել։

 

  • Ձեր բնակարանը խոնա՞վ է կամ ստիպվա՞ծ եք պայքարել կրկնվող բորբոսի և փառի դեմ։
  • Դուք մշտապես մրսու՞մ եք, նույնիսկ երբ վառարանը առավելագույնի վրա է և դուք կրկնակի սվիտեր եք հագել։
  • Առավել ցուրտ ամիսներին դուք ձեր աշխատավարձի մեծ մասը ծախսու՞մ եք էներգիայի հաշիվների վրա՝ ջեռուցման ծախսերը հոգալու համար։
  • Ձեր կարծիքով, ձեր շենքի տանիքը կամ ճակատը խարխուլ տեսք կամ որոշակի վերանորոգման կարիք ունի՞։
  • Դուք ամաչու՞մ եք հյուրեր հրավիրել, որովհետև ձեր բնակարանը շատ հին և անշուք տեսք ունի։
  • Դուք հետաձգու՞մ եք տուն գնալը, քանի որ հարմարավետ չեք զգում մի բնակարանում, որը շատ ցուրտ կամ խոնավ է։

Դուք պատասխանել եք հարցերին:

Դուք, վստահաբար, պետք է ինչ-որ փոփոխություն անեք ձեր կենսապայմաններում:

Կարծես թե ձեր բնակարանը կամ շենքը որոշակի վերանորոգման կարիք ունի, որոնցից է արտաքին պատերի, առաստաղի և հատակի ջերմամեկուսացումը, պատուհանների ձևափոխումը և ներկումը, ժանգի մաքրումը և հեռացումը կամ տանիքի վերանորոգումը։

Այս կայքէջի նպատակն այդ հարցում ձեզ օգնելն է: Այն ձեզ համար կապահովի քայլ առ քայլ մատչելի ուղեցույց, որը պարունակում է բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու քայլերը, որոնք պետք է անեք ձեր կեցության պայմանները բարելավելու համար։  

Պատմություններ

Բայց մի ապավինեք միայն մեր բառերին․ կարդացեք մարդկանց պատմությունները, ովքեր նույն բանի միջով են անցել և, մեր ծրագրից մի փոքր օգնություն ստանալով, կարողացել են վերանորոգել և թարմացնել իրենց շենքը՝ այդպիսով բարելավելով իրենց կյանքի որակը։

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ միասին մեկնարկել է ԲԲՇԷԱԲ (Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին) ծրագիրը,  որն ապացուցում է, որ նույնիսկ փոքր ներդրումները էներգաարդյունավետ վերանորոգումների համար կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների։

  • ԱՄՆ ՄԶԳ-ն ԱՄՆ կառավարության գլխավոր գործակալությունն է, որի նպատակն է վերջ դնել ծայրահեղ աղքատությանը ողջ աշխարհում և օժանդակել ճկուն, ժողովրդավար հասարակություններին՝ օգտագործելու սեփական ներուժը։ ԱՄՆ ՄԶԳ-ն օգնություն է հասցնում Ամերիկայի ժողովրդից՝ ձեռք բերելու արդյունքներ աշխարհի ամենաաղքատ և խոցելի մարդկանց համար։ Հաբիթաթի ԲԲՇԷԱԲ ծրագիրը, որն իրագործվում է Բոսնիայում և Հերցեգովինայում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, հնարավորություններ է ստեղծում ձեր շենքի նման շենքերում էներգաարդյունավետության բարելավման համար։

    Այցելել էջ
  • «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ը (ՀՖՀԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել բնակարանային աղքատությունը և ամբողջ աշխարհում բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները: Հիմնադրվելով1976թ․՝ Հաբիթաթը ողջ աշխարհում կառուցել կամ վերանորոգել է ավելի քան 800,000 տուն՝ 4 միլիոնից ավել մարդու ապահովելով անվտանգ, պատշաճ և մատչելի կացարանով։ ՀՖՀԻ-ն աշխատում է աշխարհի 80 երկրում։

    Այցելել էջ
  • «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի (ՀՖՀԻ) ազգային գրասենյակն է Հայաստանում: Կազմակերպության նպատակն է աջակցել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների իրենց բնակարանային պայմանների բարելավման հարցում՝ վերացնելով բնակարանային աղքատությունը Հայաստանում: Հաբիթաթ Արմենիան բնակարանային լուծումներ է առաջարկում այն ընտանիքներին, որոնք ունեն ապահով, պատշաճ և մատչելի բնակարանի կարիք՝ ապրելու և բարգավաճելու համար։ Հաբիթաթ ֆոր Հյումենիթին Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2000 թ. ից ի վեր։

    Այցելել էջ

Կապ մեզ հետ