Ուսումնասիրություն. Փոքր ներդրումների հետգնում Երևանում

Էներգաաուդիտի հիման վրա գնահատվել է, որ լիարժեք էներգաարդյունավետ արդիականացման համար հետգնման միջին ժամկետը կազմում է մոտ 6-7 տարի: Այսպիսով, պարզ է, որ նույնիսկ փոքր միջամտությունների դեպքում, ինչպես օրինակ՝ ընդհանուր տարածքներում պատուհանների փոխարինումը, շատ ծախսարդյունավետ է:

ԲԲՇԷԱԲ ծրագրում-ին մասնակցող յուրաքանչյուր շենք ենթարկվում է էներգաաուդիտի: Էներգաաուդիտից հետո ներկայացվում է հնարավոր ջերմամեկուսացման աշխատանքների ամբողջական փաթեթը, որոնք հնարավոր է իրականացնել տվյալ շենքում: Փաթեթը ներառում է այդ շենքի համար կիրառելի ջերմամեկուսացման հնարավոր բոլոր միջոցառումների նկարագրությունը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով համատիրությունը սովորաբար ընտրում է ամենածախսարդյունավետ և մատչելի միջոցառումները:

Վերջերս մենք կատարել ենք ԲԲՇԷԱԲ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վրա արված ներդրումների հետգնման ուսումնասիրություն: Մենք ուսումնասիրել ենք մեր էներգաաուդիտների արդյունքները և որոշել Երևանի տիպային շենքի ընդհանուր տարածքներում իրականացված ջերմամեկուսացման միջոցառումների ընդհանուր ցուցանիշը: Այդ թվերն այժմ կարող են օգտագործվել՝ ցույց տալու քայլ առ քայլ էներգաարդյունավետ  վերանորոգման արդյունքը:

Մեր հաշվարկների համաձայն՝ խնայողությունների արդյունքը շենքերի ընդհանուր տարածքներում պատուհանների կամ դռների տեղադրումից, որտեղ դրանք տարիներ շարունակ բացակայում էին, կազմում է մոտ 15 ԱՄՆ դոլար մեկ քառակուսի մետրի համար: Սա կարելի է օգտագործել՝ խնայողությունները կոպիտ կերպով հաշվարկելու համար:

Մեր ուսումնասիրությունը կենտրոնացած էր Երևանի Ֆրունզե 6/4 հասցեում գտնվող շենքի վրա, որի ընդհանուր տարածքներում տեղադրված 82մ2 պատուհանները կարող են տարեկան խնայել մոտ 15×82=1230 ԱՄՆ դոլար/մ2: Եթե սա համեմատենք ներդրման գումարի և երեք տարվա վարկի համար տարեկան վճարվելիք 17% տոկոսագումարի հետ, կունենանք հետգնման հետևյալ պարզ հաշվարկը՝ ենթադրելով, որ կոմունալ վճարումների արժեքի աճ չի լինելու:

Այս դեպքում, համատիրության կողմից երեք տարվա վարկի համար վճարվելիք գումարը կկազմի 2071 ԱՄՆ դոլար՝ ներառյալ տոկոսագումարներն ու մայր գումարը: Վարկի գումարը կազմում է 1390 ԱՄՆ դոլար, իսկ պարզ վերադարձի ժամկետը կլինի 2071/1230=1.7 տարեկան: Այս գումարը վերաբերում է միայն պատուհանների տեղադրմանը:

Նմանատիպ վերլուծություններ կան տարբեր տեսակի միջամտությունների համար: Էներգաաուդիտի հիման վրա գնահատվել է, որ լիարժեք էներգաարդյունավետ արդիականացման համար հետգնման միջին ժամկետը կազմում է մոտ 6-7 տարի: Այսպիսով, պարզ է, որ նույնիսկ փոքր միջամտությունների դեպքում, ինչպես օրինակ՝ ընդհանուր տարածքներում պատուհանների փոխարինումը, շատ ծախսարդյունավետ է: