Ներդրված միջոցների հետգնում՝ հետագա խնայողությունների միջոցով

Էներգաարդյունավետ բարեփոխումների համար հատկացված Ձեր ներդրման զգալի մասը կվերադարձվի Ձեզ խնայողությունների տեսքով

Մեր ծավալուն հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում էներգաարդյունավետ միջամտություների կարևորության մասին իրազեկվածության աստիճանը բարձր է, ինչպես նաև, որ էլեկտրաէներգիայի ծախսերը մեծ ազդեցություն են ունենում տնային տնտեսության բյուջեի վրա:

Հայաստանի տնային տնտեսություններն իրենց եկամտի մոտ 8%-ը ծախսում են էլեկտրաէներգիայի վրա, իսկ կեսը գազի վրա: Էլեկտրաէներգիայի սպառման մոտ 60 տոկոսն օգտագործվում է միայն ջեռուցման նպատակներով: Ձմռան ցուրտ ամիսների ընթացքում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարների զգալի մասը ծախսվում է ջեռուցման վրա:

Պատասխանողների մոտ 87% գտնում է, որ էներգաարդյունավետ վերանորոգումների իրականացումը դրական ազդեցություն կունենա իրենց բնակարանների հարմարավետության վրա: Այդուհանդերձ, ավարտված էներգաադյունավետ ծրագրերի թիվը մինչ օրս բավականին ցածր է: Մարդիկ իրականացնում են փոքր, առանձին վերանորոգումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ միջոցառումներ: Նրանց հիմնական գործողությունն ուղղված է դռները և պատուհանները փոխելուն կամ վերանորոգելուն՝ կիրառելով էներգախնայող լամպեր և նմանատիպ փոքրածավալ միջամտություններ: Թեև այս աշխատանքները հիմնականում ուղղված են բնակիչների հարմարավետության աստիճանի բարձրացմանը, սակայն էներգաարդյունավետ միջոցների ներդրմամբ առաջանում է գումարային և էներգիայի խոշոր խնայողության հնարավորություն:

 

Ներդրումների վերադարձ կոմունալ համակարգերում էներգախնայող միջոցների ներդրմամբ 

Էներգախնայող միջոցների տեղադրման վրա ձեր ներդրումների զգալի մասը կվերադառնա ձեր ապագա կոմունալ վճարումներում խնայողությունների տեսքով: Ներդրումները ներառում են առաջարկվող էներգաարդյունավետ միջոցների ներդրման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք գնահատվում են նախահաշվարկի ծավալաթերթի հիման վրա:

Հայաստանում կենտրոնական ջեռուցման համակարգի փլուզումը դրական ազդեցություն ունեցավ այն առումով, որ Հայաստանի բոլոր բնակարանային միավորներն այժմ կարող են կարգավորել իրենց ճշգրիտ էներգասպառումը: Այս եղանակով էներգաարդյունավետ բոլոր միջամտությունները կարող են արագ ազդեցություն ունենալ սպառման վրա և անմիջապես հանգեցնել տնային տնտեսության խնայողությունների:

Կարելի է էներգաարդյունավետության միջամտությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ գտնել Պլանավորեք ձեր միջոցառումները բաժնում:

Խնայողությունների հաշվարկը հեշտացնում է որոշել՝ էներգախնայողության կոնկրետ ինչ միջոցառումներ իրականացնել՝ էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնելու համար: Տարեկան խնայողությունները (ՀՀ դրամ/տարի) ներկայացնում են էներգախնայողության միջոցառումների վրա ներդրումների արդյունքները: Հետգնման ժամանակահատվածը այն շրջանն է, որ պահանջվում է ներդրումները հավասար տարեկան զուտ խնայողություններով ետ ստանալու համար: Այդ ժամկետից հետո ներդրումը սկսում է գումար «վաստակել», ինչը նույնպես կարևոր ցուցանիշ է սեփականատերերի համար:

Բազմաբնակարան բնակելի շենքերի հարմարանքների վերաբերյալ հիմնական առաջարկությունները ներառում են երկարաժամկետ էներգաարդյունավետ միջոցների ներդրում՝ կապված ջերմամեկուսացման հետ: Մեկուսացումը կիրառվում է՝ ջերմության հոսքը ճեղքերի և շենքի երեսպատված տարածքների միջոցով նվազեցնելու համար:

Մեկուսացնելով հետևյալ տարածքները՝ կարելի է հասնել էներգախնայողության բարձրագույն աստիճանի՝ 

  • Արտաքին պատեր (շենքի երեսպատում), պատուհաններ և դռներ — 30%-40% էներգախնայողություն
  • Վերին հարկի տանիք կամ առաստաղ — 15-25% էներգախնայողություն
  • Նկուղի տանիք — 10-20% էներգախնայողություն
  • Ջերմային կամուրջներ (հատկապես պատշգամբներում) — 10-20% էներգախնայողություն
  • Պատերի և տանիքի երեսապատված պատերի միջև եղած ճեղքեր — 5-15% էներգախնայողություն
  • Հերմետիկ միջոցներ պատուհանների և դռների արանքում — 5-10% էներգախնայողություն

Կարելի է ապահովել ավելի մեծ էներգախնայողություն, եթե միևնույն ժամանակ իրականացվեն մի քանի միջամտություններ: Այսպես՝ միևնույն ժամանակ շենքի ճակատային հատվածի ջերմամեկուսացումը  և տանիքի ջերմամեկուսացումն ու վերանորոգումը կարող են հանգեցնել ավելի համապարփակ խնայողությունների, քան այդ միջոցներից պարզապես մեկի իրականացումը: