Բնակարանների սեփականատերերը հաճախ մտահոգվում են, թե, արդյոք, կարող են իրենց թույլ տալ բանկից վարկ վերցնել, կամ կասկածում են, թե արդյոք կարող են բավարարել վարկ վերցնելու պահանջներին։
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի սեփականատերերի և սեփական տների հինգ հարյուր տերերի շրջանում անցկացրած մեր հարցումը ցույց է տվել, որ ընդհանուր բնակչության շրջանում էներգաարդյունավետ վերանորոգումների վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է։
Հարցվողների ընդամենը 36%-ն է տեղյակ այս մեթոդների մասին։ Սակայն Ավան վարչական շրջանի բնակիչների իրազեկության մակարդակը բավական բարձր է (84%)։ Սրա պատճառն այն է, որ նախկինում այստեղ իրականացվել են էներգաարդյունավետ վերանորոգումներ։ Բնակիչները նաև չեն նշել էներգաարդյունավետ վերանորոգումների հետ կապված որևէ թերություն։
Փաստորեն, այն բնակիչների 56%-ը, որոնք իրականացրել են էներգաարդյունավետ վերանորոգումներ, այդ գործընթացը դրական են գնահատում։
Հարցվողների միայն 3%-ն է մերժել էներգաարդյունավետ ծրագրերը։ Սրա պատճառը կարող է լինել այն, որ նրանցից շատերին նման ծրագիր նախկինում չի առաջարկվել։ Այս մերժումների հինական պատճառը ֆինանսական ռեսուրսների պակասն է։
Վերջին 10 տարիների ընթացքում սեփականատերերի 44%-ը որևէ էներգաարդյունավետ վերանորոգում չի իրականացրել։ Հիմնական ձեռնարկումները սահմանափակվել են դռների և պատուհանների փոփոխությամբ։
Դեպքերի 89%-ում սեփականատերերը ֆինանսավորել են իրենց վերանորոգումները սեփական գումարներով։
Ելնելով մեր լայնածավալ ուսումնասիրությունից՝ մեծ պոտենցիալ կա համայքնի հետ պայմանավորվելու տեսակետից, և սոցիալական հարցման տվյալները ցույց են տալիս, որ բնակիչների մի ստվար զանգված ցանկություն կունենա ժամանակ և/կամ գումար ներդնել իրենց համատեղ սեփականության կառավարման և պահպանման համար։
Համատիրությունների ասոցիացիայի՝ ավելի արդյունավետ գործունեության համար մեծ խոչընդոտ է այն, որ այն հողը, որի վրա շենքերը կառուցված են, իրենցը չէ։ Սա թույլ չի տալիս, որպեսզի նրանք հողը վարկի համար որպես գրավ առաջարկեն, կամ օգտագործեն հողը եկամուտ ստանալու և առևտրային գործունեություն ծավալելու համար։
Երբ խոսքը վերաբերում է էներգաարդյունավետ վերանորոգումներին, բնակարանատերերից շատերը կարծում են, որ պատուհանները և դռները ջերմամեկուսացնելը կամ փոխելը ամենակարևոր վերանորոգումն է, որին հաջորդում է արտաքին պատերի ջերմամեկուսացումը։ Տանիքը փոխելը երրորդ ամենակարևոր վերանորոգումն է։
Հարցվողների 50%-ը, ովքեր նպատակ ունեն բարելավել իրենց տան էներգաարդյունավետությունը պատերի բարելավված ջերմամեկուսացման միջոցով, կարծում են, որ ցուրտ ամիսներին կկարողանան խնայել մինչև 10,000 դրամ, իսկ 35% մտածում է, որ կկարողանա խնայել ամսական 10,000 դրամ և ավել։
Դիտարկեք տարբեր ֆինանսական մոդելներ հասկանալու, թե որն ամենահարմարը կլինի ձեր բյուջեի համար։