Կայքէջի այս հատվածում դուք կգտնեք առաջարկներ էներգաարդյունավետ միջոցառումները ֆինանսավորելու հնարավոր մոդելների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ վարկերի, ֆինանսական օժանդակության և ապագա խնայողությունների միջոցով ներդրված գումարների փոխհատուցման վերաբերյալ։
Վարկառության գործընթացը հեշտացնելու նպատակով «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն աշխատում է «Ինեկոբանկ»-ի հետ՝ միևնույն ժամանակ փորձելով սերտ հարաբերություններ զարգացնել նաև այլ բանկերի հետ։ 2015թ․ մարտից սկսած համապարփակ բանակցություններ են ընթացել վեց բանկի հետ, որոնցից են Ամերիաբանկը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Հայէկոնոմբանկը, «Բիբլոս բանկ Արմենիա»-ն, Պրոկրեդիտ բանկը և Արմսվիսբանկը։ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ին հաջողվել է համաձայնության գալ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի հետ՝ համատեղ վարկային պրոդուկտ մշակելու վերաբերյալ։ Քանի դեռ երաշխիքի հետ կապված հարցերը մնում են հիմնական խոչընդոտներից, Հաբիթաթ Արմենիան ներկայում փորձում է ճանապարհներ գտնել ստեղծելու երաշխիքային հիմնադրամ՝ վարկառության գործընթացը պարզեցնելու նպատակով։
Ստորև ներկայացված են այն տեղեկությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են որոշելու՝ ինչպես ֆինանսավորել ձեր վերանորոգումները:

Սուբսիդիաներ և դոնորի միջոցներ

Բնակիչների ֆինանսական մասնակցությունը

Ներդրված միջոցների հետգնում՝ հետագա խնայողությունների միջոցով
