Գնումներ շինարարական աշխատանքների համար. մաս I

Էներգաարդյունավետ միջոցառման տեսակն ընտրելուց հետո, անհրաժեշտ է ընտրել շինարարական կազմակերպություն, որը պետք է իրականացնի այն: Ամբողջ շենքի համար շինարարական կազմակերպություն ընտրելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Մենք ներկայացնում ենք քայլ առ քայլ ուղեցույց՝ ինչպես ընտրել կազմակերպություն՝ նախատեսվող աշխատանքներն իրականացնելու համար:

Հայաստանում բազմաբնակարան բոլոր շենքերի վերանորոգման համար գնումները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերի համաձայն:

  1. Ինչի՞ համար է գնման կարգը

 

Երկարաժամկետ առումով համատիրությունը պետք է ներգրավվի ծրագրային մի շարք աշխատանքներում և հատկորոշի նշված ոլորտների կարիքները՝ կիրառելու գնմամբ սահմանված աղբյուրների մեթոդները:

Համատիրության գործունեության հիմնական ոլորտներից են՝ 

  • Շինարարություն (բազմաբնակարան շենքերի ընդհանուր գույքի վերանորոգում՝ շինարարական աշխատանքներ, շինարարական նյութերի մատակարարում, խաղահրապարակների կառուցում և նախագծում, շինարարական ծրագրերի նախագծում և նախահաշվարկ, էներգաարդյունավետության ծրագրի իրականացում, ջեռուցման համակարգերի տեղադրում,  ջրամատակարարում և ջրահեռացում, թափոնների կառավարում, պարտադիր նորմերի կառավարման ցանկացած գործունեություն և այլն)
  • Տպագիր նյութեր, պաստառների և տեսողական նշանների նախագծում և ձեռքբերում, պատճենահանում, ՏՏ սարքավորումների գնում՝ հաղորդակցության կարիքների համար, սոցիալական գովազդ և հեռարձակում
  • ՏՏ (ՏՏ սարքավորումների գնում, տեղադրում, պահպանում և վերանորոգում)
  • Վառելիքի և նավթաթորվածքի ձեռքբերում (շրջանակային համաձայնագրեր)
  • Փոխադրամիջոց, մեքենաներ (գնում, վերանորոգում, մեքենաների պահպանում): Տրանսպորտ/բեռնում/տաքսի ծառայություններ
  • Գրասենյակային պիտույքներ, գրասենյակային պարագաներ
  • Էլեկտրական սարքեր
  • Կահույք (նախագծում, մատակարարում և արտադրություն)
  • Դասընթացներ (հանրային ծառայությունների կարողությունների հոզորացում՝ բազմաբնակարան շենքերի կառավարման մասով գիտելիքների զարգացման համար):
  1. Ո՞վ պետք է մասնակցի գնման գործընթացին

 

Գնումների համակարգող

Գնումների համակարգողը նշանակվում է համատիրության կողմից և կարող է լինել համատիրության ցանկացած աշխատակից: Գնումների համակարգողը պատասխանատու է Գնումների հանձնաժողովի հանդիպումները վարելու համար, համակարգողը կարող է առաջարկություններ անել գնումների մրցութային հայտերի ընտրության ընթացքում՝ առանց ձայնի իրավունքի:

Գնումների համակարգողի հիմնական պարտականությունն է աջակցությունը նյութերի, պարագաների և ծառայությունների և աշխատանքների (ներառյալ շինարարությունը) ձեռքբերման գործընթացին՝ այն նպատակով, որ դրանք հասանելի կլինեն ճիշտ ժամանակին, համապատասխան տեղում, ճիշտ աղբյուրից, պատշաճ որակով՝ համատիրության և ծրագրի շահագրգիռ կողմերի կարիքներին համապատասխան: Այս գործոնների հավասարակշռումը խիստ կարևոր է: Գնումների համակարգողը խթանում է բանակցային գործընթացը՝ ստորագրելով պայմանագրեր համապատասխան մատակարարների հետ, և քայլեր ձեռնարկում տարաձայնությունների հնարավոր լուծումների ուղղությամբ:

Գնումների համակարգողը պատասխանատու է գնման գործընթացը մատակարարման վստահելի աղբյուրից նախաձեռնելու, ձեռք բերված ապրանքների քանակական միջոցառումների, իրականացված շինարարական աշխատանքների ծավալը գնահատելու, մասնագրերի մշակման, գնումների ժամանակացույց վարելու, գնի վերջնական բանակցություններ իրականացնելու և պայմանագրի արդյունավետ կառավարման համար:

Գնումների հանձնաժողով 

Համատիրությունը պահանջում է, որպեսզի ստեղծվի Գնումների հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում պետք է լինի առնվազն 3 անդամ: Ձայնի իրավունք ունեցող Գնումների հանձնաժողովի կազմը կարող է բաղկացած լինել համատիրության աշխատակիցներից, բազմաբնակարան շենքերի համասեփականատերերից, համաֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներից և քաղաքապետարանի ներկայացուցիչներից:

Հանձնաժողովի դերը հրապարակային հայտարարությունների հաստատումն է, հայտերի բացումն ու գնահատումը, հաղթող հայտի ճանաչման մասին հայտարարությունը և այլն: Հանձնաժողովը պատասխանատու է նախաորակավորված մատակարարների ընտրության և հաստատման համար ու մատակարարների ցանկի հաստատման համար:

Խորհրդատվական խորհուրդ

Գնումների համակարգողը պատվիրակված է ծառայելու Գնումների հանձնաժողովի աշխատանքների դյուրացմանը. դիտորդների դերը վերապահված է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» կազմակերպությանը, բանկին և այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Խորհրդատվական խորհրդի անդամը ձայնի իրավունք չունի:

 

  1. Գնման գործընթաց

 

Կարիքների հատկորոշում

Գնումների գործընթացի նախաձեռնումը սկսվում է կարիքների հատկորոշումից: Մասնագրերը պետք է նշված լինեն Գնումների ծրագրում: Մասնագրերը պետք է հնարավորինս չեզոք լինեն: Դրանք պետք է պատշաճ կերպով գրված լինեն և չափազանց կարևոր են հաջող մրցակցային հայտի ներկայացման համար: Մասնագրերը պետք է սահմանեն մատակարարման համար պատվիրվող ապրանքի, իրականացվելիք աշխատանքների, պահանջվող ծառայությունների և այլնի մանրամասն և համապատասխան նկարագրությունը:

Մասնագրերը պետք է լինեն ֆունկցիոնալ և նկարագրեն հետևյալ մանրամասները՝ 

  • Տեխնիկական մասնագրեր
  • Ծագման երկիր
  • Պահպանման ժամկետը
  • Չափումը
  • Որակի ապահովման չափանիշներ (վկայականներ և այլն)

Կա գնման գործընթացի երկու հիմնական տարբերակ, մեկը՝ բաց ընթացակարգի, իսկ երկրորդը՝ սահմանափակ ընթացակարգի մեթոդը:

Բաց ընթացակարգի մեթոդ (բաց մրցույթ)

Բաց ընթացակարգի մեթոդը թափանցիկ ընթացակարգ է, որը թույլ է տալիս իրավունակ մատակարարների հանրային մասնակցությամբ ապահովված մրցակցության բարձր աստիճան: Բաց ընթացակարգով գնումը սովորաբար կազմակերպվում է հանրային հայտարարության միջոցով և բաց է պահանջները բավարարող բոլոր հայտատուների համար: Բաց ընթացակարգով մատակարարման մեթոդի մեկնարկը և կազմակերպումը պետք է իրականացվի Պետական գնումների մասին ՀՀ համապատասխան օրենքի (Գլուխ 3, Հոդվածեր 20-28) համաձայն (ՀՕ-15-Ն): Բաց ընթացակարգով գնման հավանական մասնակիցներն են նախաորակավորված ընկերությունները և հանրային հայտարարությունների գործընթացի միջոցով հայտնաբերված հավանական նոր ընկերությունները:

Բաց ընթացակարգով մրցույթը պետք է կիրառվի հատկորոշված կարիքների գնման համար՝ տալով հանրային հայտարարություն և հիմք մատակարարների համար, որպեսզի դիմեն հավասար հնարավորության պայմաններում և արժեքը պետք է կազմի 12.000.000 ՀՀ դրամ կամ ավելի (>12մլն ՀՀ դրամ):

Բաց ընթացակարգով գնման (բաց մրցույթի ընթացակարգ) համար կիրառվող պայմաններն են՝

  • Մրցույթի անցկացում նախաորակավորված մատակարարների շրջանում, ինչպես նաև մրցակցային մրցույթի հավանականության բացում դրսի մատակարար հանրության համար՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային:
  • Բաց ընթացակարգի պայմանները նույնն են, ինչպես սահմանափակ ընթացակարգի համար նախատեսվածը, բացառությամբ այն հանգամանքի, որ հայտարարությունը պետք է տրվի այնպես, որպեսզի բավարար ժամանակ (30 օրացուցային օր) տրվի մատակարարներին՝ արձագանքելու համար:
  • Մրցույթը բաց է պահանջները բավարարող բոլոր մատակարարների համար, սովորաբար հայտարարությունը տրվում է համապատասխան ազգային կամ միջազգային թերթում, հրատարակությունում կամ առևտրային ամսագրերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական http://www.azdarar.am կայքում:
  • Եթե մրցույթի առաջին փուլում հաղթող չի որոշվում, ապա կրկին հայտարարվում է հայտերի հավաքագրում:
  • Կրկին հայտեր հավաքագրելու հայտարարությունը կորոշվի Գնումների հանձնաժողովի կողմից (10-30 օրացուցային օրվա ընթացքում):
  • Եթե հայտերի հավաքագրման երկրորդ փուլում չի ստացվում առնվազն 3 ընդունելի հայտ, ապա Գնումների հանձնաժողովը իրավասու է որոշում կայացնել՝ բացել և գնահատել ստացվածները:
  • Եթե հայտերի ներկայացման երկրորդ փուլից հետո, այդուհանդերձ, ոչ մի ընդունելի հայտ չի ներկայացվում, ապա Գնումների հանձնաժողովը պետք է որոշում ընդունի՝ կոնկրետ այդ դեպքի համար առաջ շարժվելու համար (օրինակ՝ փոխել գնման ընթացակարգը):
  • Կնքված և ստորագրված հայտերը ներկայացվում են կնքված ծրարներով: Այս փուլում հայտատուներին թույլատրվում է հայտեր ներկայացնել միայն մեկ տարբերակով՝ կնքված ծրարներով, որոնք հավաքվում են համատիրության գրասենյակում կնքված տուփերում:
  • Հայտատուներին թույլատրվում է իրենց խնդրանքով մասնակցել հայտերի բացման գործընթացին:

Համատիրությունը սովորաբար օգտվում է բաց ընթացակարգով գնումներից (բաց մրցույթ) հետևյալ դեպքերում՝

  • բարձր արժեքի գնումների դեպքում, որը կազմում է 12.000.000 ՀՀ (>12 մլն ՀՀ դրամ)
  • գնումներ, որոնց մասով համատիրությունը սահմանափակ գիտելիքներ ունի և/կամ հատկորոշված կարիքների գնման համար ոչ մի շուկայական ուսումնասիրություն չի իրականացվել
  • ծրագրի շահագրգիռ կողմերի նախատեսած դեպքերում կամ դոնորների պահանջով
Սահմանափակ ընթացակարգով գնում (սահմանափակ մրցույթ)

Սահմանափակ ընթացակարգով մեթոդը գնման ընթացակարգ է, որն իրականացվում է համատիրության Գնումների համակարգողի կողմից՝ Գնումների հանձնաժողովի հաստատմամբ: Համատիրության կողմից հաստատված մասնակիցների կարճ ցանկի նախաորակավորված մատակարարներին դիմում են, որպեսզի նրանք ներկայացնեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտ: Գնումների հանձնաժողովը իրավասու է հաստատել ընտրության արդյունքները (կիրառելի է միայն պարզեցված ընթացակարգի դեպքում):

Սահմանափակ ընթացակարգով գնման մրցույթին մասնակցելու իրավունքի չափանիշներն են՝

  • Մասնակիցների հաստատված ցանկում ներգրավվածություն
  • Շուկայի նախնական զննության արդյունքում բացահայտված նոր մատակարարներ
  • Աշխատանքային կայուն փորձ ունեցող ընկերություններ
  • Հատուկ ցանկում ընդգրկված ոլորտի փորձագետներ/խորհրդատուներ (դասընթացներ, խորհրդատվություն, շինարարության վերահսկողություն, ֆինանսական խորհրդատվություն, սոցիալական աշխատողներ, գրասենյակի նյութատեխնիկական աջակցություն, ՏՏ պահպանում և ծրագրային աջակցում, հետազոտական ծրագրեր և այլն):
Հայտերի վավերականության ժամկետ 

Լավագույն տարբերակում փակ ընթացակարգով գնումների համար առաջարկվող վավերականության ժամկետը չպետք է 15 օրից կարճ լինի: Մատակարարը պետք է նշի, թե որքան ժամանակ է նախահաշիվը/հայտը վավեր: Եթե ծառայությունների կամ ապրանքների լրացուցիչ պահանջի համար ընդունելի հայտը դեռեւս ուժի մեջ է (15-ից 90 օր) նմանատիպ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռք բերման համար, ապա Գնումների համակարգողը կարող է դիմել հաղթած հայտատուին՝ խնդրանքով ձեռք բերել լրացուցիչ ապրանքներ կամ ծառայություններ՝ նախապայմանով, որ գներն ու առանձնահատկությունները անփոփոխ մնան: Գնումների հանձնաժողովը իրավասու է նախապայմանով լրացուցիչ իրեր գնելու որոշում կայացնել՝ Գնումների համակարգողի կողմից ներկայացված պատշաճ հիմնավորման հիման վրա:

Սահմանափակ ընթացակարգով գնումը սահմանելու երկու առանձին եղանակներն են՝ 

Եղանակ 1. Բանակցություններ և ուղղակի գնման ընթացակարգ 

Բանակցություններն ու ուղղակի ընթացակարգով գնումը կիրառելի է հատկորոշված կարիքների (ծառայություններ, ապրանքներ, աշխատանքներ) գնման համար, որոնց ակնկալվող արժեքը կազմում 1 ՀՀ դրամից (<1 ՀՀ դրամ) մինչև 6.000.000 ՀՀ դրամ (=1<6 մլն ՀՀ դրամ): Փոքրածավալ շինարարական աշխատանքների կատարման կամ այդ փուլի ծառայությունների ու ապրանքների գնման հաշվետվությունը, ըստ համատիրության պահանջի, ներկայացվում է Գնումների հանձնաժողով: Թույլատրվում է ուղղակի ընթացակարգով գնում իրականացնել՝ առանց խնդրելու, որպեսզի մատակարարները ներկայացնեն գրավոր հայտ: Համատիրության հնարավորությունների (ներքին աշխատուժ) կիրառմամբ փոքրածավալ շինարարական աշխատանքների իրականացման համար շինարարական նյութերը կարող են գնվել անմիջապես ներմուծողներից կամ դիստրիբյուտորներից:

Բանակցությունների կամ անմիջական ընթացակարգով գնման դեպքում կիրառվող չափանիշներն են` 

  • Նախաորակավորված մասնակիցների շրջանում կամ հայտնի բիզնես ընկերության միջոցով հայտերի ներկայացման արագ գործընթացը փոքրածավալ շինարարական աշխատանքների դեպքում` անմիջական գնման միջոցով համատիրության աշխատուժի կիրառմամբ:
  • Արդյունավետություն առաջարկվող աշխատանքները, ծառայությունները հետևյալ երեք չափանիշների հիման վրա սահմանելիս` ծախսարդյունավետություն, որակի վերահսկողություն և ժամանակի կառավարում:
  • Անմիջական գնման մասնակիցներից գրավոր հայտ չի պահանջվում, գնման փաստաթղթերը պետք է պահվեն փաստաթղթային ապացույցների պատշաճ համակարգի համար (ստուգումներ, վճարման պատվերներ, ապրանքագրեր և այլն):
Եղանակ 2. Պարզեցված ընթացակարգ կամ գնում նախաորակավորված մասնակիցների միջոցով 

Պարզեցված ընթացակարգով կամ ցանկում ներգրավված նախաորակավորված մասնակիցների միջոցով գնումը կիրառելի է հատկորոշված կարիքների (ծառայություններ, ապրանքներ, աշխատանքներ) գնման համար, որոնց ակնկալվող արժեքը կազմում կամ գերազանցում է 6.000.000 ՀՀ դրամը, սակայն չի անցնում 12.000.000 ՀՀ դրամի (=6 մլն>12 մլն ՀՀ դրամ) սահմանաչափը:  

Պարզեցված ընթացակարգով գնման (մատակարարների ցանկի միջոցով) վրա տարածվող չափանիշներն են՝ 

  • Արդյունավետություն առաջարկվող աշխատանքները, ծառայությունները հետևյալ երեք չափանիշների հիման վրա սահմանելիս` ծախսարդյունավետություն, որակի վերահսկողություն և ժամանակի կառավարում:
  • Անհրաժեշտ է ունենալ առնվազն 3 ընդունելի հայտ: Հայտերի ներկայացման հայտարարությամբ տրվող ժամանակահատվածը պետք է լինի առնվազն 15 օրացուցային օր:
  • Վերահայտարարման հնարավորություն, եթե մրցույթի առաջին փուլում հաղթող չի ճանաչվում:
  • Վերահայտարարման ժամանակ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է Գնումների հանձնաժողովի որոշմամբ (սովորաբար կազմում է 5-10 օրացուցային օր):

Եթե վերահայտարարումից հետո առնվազն 3 անհրաժեշտ հայտերը չեն ստացվում, ապա Գնումների հանձնաժողովը իրավասու է որոշում կայացնել՝ հետևյալ տարբերակների կիրառմամբ՝ 

  • բացել գոյություն ունեցող ստացված հայտերը
  • վերահայտարարել մրցույթը՝ սահմանելով գնման ընթացակարգը (բաց կամ սահմանափակ)

Գնման հայտարարությունները բաց կերպով կհայտարարվեն մատակարարներին՝ գնումների էլ. հաշվի կամ www.azdarar.am-ի միջոցով և համատիրության համար ընդունելի լրատվամիջոցներով:

Հայտերն ընդունվում են կնքված և ստորագրված ծրարներով: Հայտատուներին թույլատրվում է հայտեր ներկայացնել միայն այս տարբերակով՝ կնքված ծրարներով, որոնք հավաքվում են համատիրության գրասենյակում՝ կնքված տուփերում: Մասնակիցներին նաև թույլ է տրվում մասնակցել հայտերի բացման գործընթացին: