Մասնակիցների նախաորակավորման ընթացակարգ
Նախաորակավորումը, գործող պայմանների հիման վրա, հայտատուի կողմից մրցույթին մասնակցելու կարողությունը որոշելու գործընթացն է: Գնումների համակարգողը պարտավոր է վարել նախաորակավորման գործընթացը: Գնումների համակարգողը սովորաբար ուսումնասիրում է ցուցադրելի փորձը, երկարաժամկետ գործունեության հեռանկարները, շուկայի վերլուծությունը և գնահատումը՝ նախաորակավորման գործընթաց իրականացնելու նպատակով: Ցանկալի է որոշել, թե հավանական մասնակիցն ունի՞ բավարար կարողություններ և միջոցներ՝ նախատեսված ծավալի պատվերը նախատեսված ժամկետներում հանձնելու համար՝ հաշվի առնելով գնման որոշակի կարիքները:
Նախաորակավորված մասնակիցների զննության և նախաորակավորման չափանիշների համար պետք է ձեռքի տակ լինեն հետևյալ տեղեկությունները՝
- Պետական գրանցում
- Նույնականացման տեղեկություններ
- Հարկային մարմնում գրանցված լինելը
- Բանկային տվյալները. բանկի հաշիվը պետք է գրանցված լինի ընկերության անունով, այլ ոչ թե ընկերության կառավարիչ հանդիսացող անձի անունով (համատիրությունը պետք է զերծ լինի երրորդ կողմի պատճառով առաջացած պատասխանատվությունից):
- Բիզնես պատմություն. ապրանքների և ծառայությունների համապատասխան ոլորտում պետք է լինի առնվազն երկու տարվա փորձ՝ ընկերությունը գրանցելու պահից սկսած: Եթե նոր ընկերության կողմից տրամադրվում են փաստերը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, ապա նախկին փորձը հաշվի է առնվում:
- Փաստացի հասցե
- Կարողություններ և միջոցներ. մասնակիցները պետք է տրամադրեն նախկինում արված ծառայությունների կամ ապրանքների մասին ամփոփ նկարագիրը և շրջանառությունը: Նախկին գնման պատվերների կամ երաշխավորագրերի առնվազն 3 պատճեն՝ որպես համապատասխան ոլորտում իրենց կարողությունների ապացույց, լրիվ կամ կես դրույքով աշխատակիցների թիվը՝ պայմանագրային և հասարակական հիմունքներով, անհրաժեշտ մանրամասներ, բրոշյուրներ կամ այլ տեղեկություններ՝ գնման նախկին պատվերների հիման վրա կամ առկա հաստատությունների ծավալի մասով ընկերության գործելաոճի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն:
- Հարկային տեսչության ձևաթղթեր
- Հարաբերությունները կառավարության կապալառուների հետ. պետական ստանդարտ պայմանագրերի դրույթները բավարարելու կարողություններ: Մասնակիցը պետք է կարողանա ապացույցներ տրամադրել պետական պատվերի որևէ տեսակի վերաբերյալ և բավարարի ծառայությունների ու աշխատանքներ տրամադրելու որակավորման ստանդարտները, որոնք տարածվում են հանրային պայմանագրերի վրա:
- Լիցենզավորում և հավաստագրում
Հանրային հայտարարություն
Հանրային հայտարարության և հանրային իրազեկման արշավի միջոցով սկսված նախաորակավորման գործընթաց ազգային և մարզային մակարդակներում.
Բաց ընթացակարգով գնում
- Ազգային և տեղական լրատվամիջոցներ, հեռուստատեսություն
- Համատիրությունների կայքեր
- «ՍՓՅՈՒՌ» ճանաչված փոստային ծառայություն, Փոստ և այլն
- «ՍՓՅՈՒՌ»-ից կամ այլ «Դեղին էջերից» նախազննության միջոցով վեբ ամսագրեր՝ առանց հայտարարության
Սահմանափակ ընթացակարգով գնում
- Ազգային և տեղական լրատվամիջոցներ, հեռուստատեսություն
- էլ. փոստի ցանց
- Համատիրությունների կայքեր
- «ՍՓՅՈՒՌ» ճանաչված փոստային ծառայություն, Փոստ և այլն
- «ՍՓՅՈՒՌ»-ից կամ այլ «Դեղին էջերից» նախազննության միջոցով վեբ ամսագրեր՝ առանց հայտարարության
-
Ընթացակարգի իրականացման գործընթաց
Փակ ծրարները պետք է բերվեն համատիրություն և հանձնվեն Գնումների համակարգողին: Վերջինս կկնքի ծրարը՝ նշելով ստանալու ամսաթիվն ու ժամը, և կստուգի, որպեսզի ծրարի վրա հղում կատարված լինի համապատասխան մրցույթին: Բաց ծրարներով համատիրություն ներկայացված հայտերը հաշվի չեն առնվի ծրարները բացելու ժամանակ: Սա պետք է հստակորեն նշված լինի մրցույթի հայտարարություններում:
Ընդունված հայտերը պետք է գրանցվեն գլխավոր գրանցամատյանում (գրառումները պետք է արվեն էլեկտրոնային եղանակով):
Գրանցամատյանում արձանագրվում է մրցութային գործընթացը՝ ներառելով հետևյալ տեղեկությունները՝
- Հայտատուի անվանումը
- Հայտերը ստանալու ամսաթիվն ու ժամը
- Մրցույթի վերջնաժամկետը
- Մրցույթի անվանումը
Մրցութային հայտեր պարունակող ծրարները պետք է անմիջապես գցել փակ և կապարակնքված հայտատուփի մեջ: Կողպեքի բանալին ու կապարակնիքը (մեկանգամյա, պլաստիկ՝ համարակալված) պահվում են համատիրության նախագահի կամ Գնումների համակարգողի մոտ (կամ նրա՝ գրասենյակից բացակայելու ընթացքում՝ պատվիրակված անձի մոտ): Կապարակնիքների համարակալումն ու կոդավորումը երբեք չի կրկնվում: Հայտերի բացման գործընթացը տեղի է ունենում հանձնաժողովի մեկ անդամի ներկայությամբ:
Բոլոր հայտերը մինչև մրցույթի ժամկետի ավարտը պահվում են փակ տուփերում: Ոչ մի դեպքում հայտը չի բացվում, ստուգվում և ուսումնասիրվում կամ նշվում, փոփոխվում որևէ ձևով, նախքան պաշտոնական բացման օրն ու ժամը:
Մրցույթի փակման օրվանից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի: Ուշացած բոլոր հայտերը կտեղադրվեն թղթապանակի մեջ՝ մասնակցին ուղղված գրության պատճենով, որով տեղեկացվում է նրան, որ հայտը ուշ է ներկայացվել և չէր կարող դիտարկվել: Մասնակցին կխնդրվի, որպեսզի հաջորդ անգամ հայտը ժամանակին ներկայացվի:
Վերը նշված նորմից կարելի է բացառություն անել միայն այն դեպքում, երբ փոստային առաքման ուշացումը տեղի չի ունեցել մասնակցի պատճառով:
-
Հայտի բացման և գնահատման գործընթաց
Հայտերի բացման ժամանակ Գնումների համակարգողի ընդհանուր դերն է ապահովել, որ բոլոր գործընթացները լինեն արդար, թափանցիկ, խստագույնս համապատասխանեն Վարքականոնների քաղաքականության մեջ նկարագրված գնումների ընթացակարգերին և գնումների էթիկային (Բաժին 1. Վարքականոններ. Շահերի բախման քաղաքականություն):
Ոչ մի դեպքում գնումների ներկայացուցիչը չպետք է փորձի ազդել գործընթացի և Գնումների հանձնաժողովի անդամների վրա: Գնումների բաժնի նպատակն է միայն նպաստել, որպեսզի ընթացակարգերը համապատասխանեն համատիրության քաղաքականությանն ու ընթացակարգերին:
Համատիրության Գնումների համակարգողը պատասխանատու է հայտերի բացման ընթացակարգի համար հետևյալ կերպ՝
- Օժանդակել բացման գործընթացին (նախատեսել ամսաթիվն ու վայրը), Գնումների հանձնաժողովի անդամների հրավերին, Գնումների հանձնաժողովի հրավերի գործընթացին և նախաձեռնել անդամների հետ քննարկումներ` ձեռնարկի քաղաքականության ուղղորդման հիման վրա:
- Հայտի գնահատման միջոցառումների մշակում:
Հայտերի կողպված տուփը բացվում է համատիրության ներկայացուցչի կամ նրանց պատվիրակած անձի կողմից: Կապարակնիքը հանվում է, և հայտերը տեղափոխվում են հանդիպումների սենյակ՝ Հանձնաժողովի անդամների ներկայությամբ: Հայտերը հանվում են կնքված ծրարների միջից բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի անդամները պետք է բոլոր էջերը և փաստաթղթերում ներառված լրացուցիչ էջերը ստորագրեն և նշեն ամսաթիվը:
Ուղղորդել գնահատման ընթացակարգը
Հայտերը և առաջարկները գնահատելու ու համեմատելու նպատակը հիմնականում որոշելն է, թե որ մասնակիցն է պահանջվող որակի ու ժամկետի սահմանափակումների համաձայն ներկայացրել ամենացածր գինը ընդունելի մասնագրերով:
Որոշելու համար, թե հայտը կամ առաջարկն ընդունելի է, թե ոչ, պետք է բացի գնից հաշվի առնվեն նաև այլ նպատակադրումներ:
Գնահատման համար ներկայացված հայտերն ու առաջարկներն ուսումնասիրելիս պետք է ստուգել դրանց ամբողջականությունը, որպեսզի մասնակիցների կողմից ներառված լինեն ճշգրիտ մանրամասն մասնագրեր և աշխատանքների ծավալաթերթեր, ինչպես նաև, որպեսզի տառասխալներ չլինեն (օր.` թվաբանական):
Ստորև նշված քայլերը պետք է իրականացվեն Գնումների համակարգողների կողմից`
- Ապահովել, որ բոլոր հայտերը բացված և ստորագրված լինեն ներկա գտնվող յուրաքանչյուր անդամի կողմից` վավերականացնելու բացումը:
- Մասնակիցներին իմանալուց հետո համատիրության համակարգողը կարող է տվյալների շտեմարանից հրապարակել նրանց վերաբերյալ տեղեկությունները` որպես լրացուցիչ տեղեկություններ նախորդ գնումների հետ գները համեմատելու համար:
- Ստուգել, որպեսզի լինեն երեք և ավելի հայտեր:
Բավարար քանակությամբ հայտեր ստանալու դեպքում Գնումների հանձնաժողովը կվերլուծի բոլոր հայտերը` հիմնվելով հետևյալի վրա.
- Ապրանքների արժեքը
- Մատակարարման ժամկետը
- Առաջարկվող ապրանքների որակը (որքանով են դրանք համապատասխանում տեխնիկական մասնագրերին, համադրելիությունը գոյություն ունեցող գույքի հետ)
- Մասնակցի ճկունությունը
- Վճարման պայմանները
- Հայտի վավերականությունը (նաև, եթե նախկինում նմանատիպ հայտ է ներկայացվել մասնակցի կողմից, արդյո՞ք արժեքները նույնն են մնացել, թե ավելի ցածր է նախորդից)
- Համապատասխանության ստուգում, որակ կամ ընդհանուր օգտագործվող ճանաչված ստանդարտ (եթե կիրառելի է)
- Երաշխիքներ, պահեստամասերի առկայություն, հետգնումային ծառայություններ և ուսուցում (անհրաժեշտության դեպքում)
- Նախկին գործունեություն
- Կարողություններ, մարդկային ռեսուրսներ/աշխատուժ
- Մրցակցային ընթացակարգի համար կիրառելի այլ պահանջներ
Հանձնաժողովի անդամները պատվիրակված են գնահատելու, համեմատելու և ընտրելու հաղթողին: Գնումների համակարգողին վերապահված է լրացնելու հայտերի գնահատման ձևաթղթերը և ներկայացնելու հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի ստորագրությանը: Այս հաշվետվությամբ ամրագրվում և ամփոփվում են մասնակցի ներկայացրած հայտերը, ինչպես նաև սահմանվում են հաղթող ճանաչելու հիմնավորման հիմնական չափանիշները: Եթե ամենացածր արժեքով հայտը նախընտրելի չէ, ապա գնահատման հաշվետվության մեջ պետք է ներկայացվեն կոնկրետ պատճառները, թե ինչու է առաջարկվում ընտրել առավել բարձր արժեք ունեցող առաջարկը:
Պետք է կցվեն հետևյալ հիմնավորող փաստաթղթերը՝
- Հայտ ներկայացնելու հայտարարությունը
- Մասնակցի հայտերը կամ առաջարկները
- Հանդիպման արձանագրությունը
- Այլ առնչվող փաստաթղթեր
Ընտրության համար սահմանված չափանիշները բավարարող հայտը համարվում է լավագույն առաջարկ:
Հանձնաժողովի որոշումն ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայները բաշխվում են հավասարապես, ապա Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է հիմնավորման մեջ կամ անձնական կարծիքում նշել իր անհամաձայնության մասին: Այդ դեպքում գնման ընթացակարգը վերահայտարարվում է:
Պարտադիր է ապահովել, որ Գնման հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեն գնահատման հաշվետվությունը, այդ թվում՝ համատիրության Գնումների համակարգողը, թեև վերջինս ձայնի իրավունք չունի:
-
Պայմանագրերի ստորագրում և իրականացում
Համատիրությունը պայմանագիր է կնքում մասնակից հայտատուի հետ՝ հաղթանակի շնորհման արձանագրության հիման վրա: Անկախ մրցակցային ընթացակարգով դիմելու համար կիրառված եղանակից՝ համատիրությունը պետք է պայմանագիր ստորագրի հատկորոշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համար:
Գրավոր պայմանագիրն իրավական փաստաթուղթ է, որը մանրամասնորեն նախատեսում է համատիրության և մատակարարի միջև համաձայնության բոլոր հիմնահարցերը: Պայմանագրերը իրավականորեն պարտադրող փաստաթղթեր են և պարտավորեցնում են երկու կողմերին հետևել նախատեսված պայմաններին:
Պայմանագրերը նաև ապացույց են հանդիսանում համատիրության օժանդակությամբ իրականացվող ծրագրերի, դոնորների և աուդիտորների համար, որ բոլոր ողջամիտ միջոցառումները ձեռնարկվել են՝ գումարներն ապահովագրելու համար: Պայմանագիրն ամրագրում է համաձայնագրի տարրերը, որոնք տարաձայնությունների դեպքում խնդիրներն օրենքով լուծելու հիմք են հանդիսանում: Ցանկացած տեսակի պայմանագիր մշակելիս պետք է ուշադիր լինել: Պայմանագրում ցանկացած բացթողում, անհամաձայնություն կամ անորոշություն կարող է այն անօգուտ դարձնել՝ դատարան ներկայացնելու դեպքում:
Պայմանագրի մշակումը սկսվում է այն պահից, երբ մրցութային գործընթացն ավարտվում է, և մատակարարը որոշվում է: Պայմանագրով նախատեսվում են բոլոր պայմաններն ու հանգամանքները, որի հիման վրա պետք է իրականացվի գործարքը:
Ինչպե՞ս մշակել պայմանագիրը
Համատիրության կողմից ստորագրված պայմանագրում պետք է թվարկվեն գործարքի բոլոր հիմնախնդիրներին վերաբերող պայմանները: Պայմանագրով նախատեսվում են տարաձայնություններն ու բախումները լուծելու պահանջները:
Պայմանագրի մշակման որոշ հիմնահարցեր
- Պայմանագրի կողմերը
- Պայմանագրի առարկան
- Իրավունքները և պարտականությունները
- Արժեքը և վճարման պայմանները (բյուջե, նախահաշվարկ, ծրագիր, տեխնիկական պայմաններ և այլն)
- Մատակարարումը և փաստաթղթերը, պայմաններն ու ժամանակացույցը, ծրագրի փուլերը
- Պայմանագրի պայմանները, ժամկետները
- Ուշացումներ մատակարարի աշխատանքում (տույժեր, տուգանքներ և այլն)
- Երաշխիքի պայմանները
- Տուգանային դադարեցումը
- Փաստաթղթերը, տեղեկատվական անվտանգությունը
- Ֆորս մաժոր
- Դադարեցում սնանկության պատճառով
- Դադարեցում անհարմարության պատճառով
- Սեփականությունը
- Վեճերի լուծումը
- Այլ պայմաններ (գերակայող լեզու, կիրառելի օրենք, ծանուցումներ, պայմանագրային վեճերը լուծելու օրինական ընթացակարգեր
- Իրավաբանական հասցեն
Վճարում
Վճարումը կատարվում է աշխատանքներն ավարտելուց և ընդունելուց հետո: Կապալառուն ներկայացնում է հաշիվ-ապրանքագիր, համատիրությունը կատարում է վճարումը՝ վճարման և վավերացման քաղաքականության հիման վրա:
Պայմանագրերի համար նախատեսված վճարման պայմանները
- Վճարումները հիմնված են հանձնման վերջնական ակտի վրա: Միանվագ վճարումը կատարվում է պայմանագրի ամբողջական արժեքի հիման վրա:
- Կանխավճարի տրամադրում, եթե որոշ դեպքերում կիրառելի են երաշխիքային դրույթներ:
- Միջանկյալ վճարում և վերջնահաշվարկ, եթե նախատեսված է պայմանագրով:
- Տարեկան պահպանման կամ այլ սպասարկման պայմանագրերի դեպքում՝ ամսական վճարումներ: Վճարման ժամանակացույցը պետք է արտացոլված լինի պայմանագրում: Ուսումնասիրություն կամ հաշվետվություն մի քանի ամսից մինչև մեկ տարվա համար: Վճարումը կարող է հիմնված լինել վերջնական հաշվետվության կամ ուսումնասիրության վրա: Կատարողականները պետք է լինեն իրատեսական և ողջամիտ:
-
Փաստերի արձանագրում. կարևոր փաստաթղթեր, որ պետք է ունենալ
Գնման բոլոր գործողությունները պետք է լիովին և թափանցիկորեն արձանագրվեն: Սա միակ միջոցն է, որ համատիրությունն ունի իր գնումների գործընթացը կառավարելու և շահագրգիռ կողմերին ու դոնորներին ցուցադրելու, որ գումարները պատասխանատու կերպով են հատկացվում:
Ավարտված գնումը պետք է լիովին հիմնավորված լինի միմյանց վրա հիմնված փաստերի առանձին շղթայով: Փաստաթղթային ամրագրումը պետք է լինի լիարժեք և ճշգրիտ յուրաքանչյուր դեպքի համար: Գնումների լավ մշակված ձևաթղթերը հիմնականում արտացոլում են գնման գործընթացի յուրաքանչյուր քայլը և ճիշտ կիրառվելու դեպքում թույլ են տալիս գնման գործողությունների արդյունավետ կառավարում:
Գնման փաստերի թղթապանակի տիպիկ շղթան կներառի՝
- Հայտ ներկայացրած մատակարարների ընկերությունների անվանումները և կոնտակտային անձինք
- Հայտի, առաջարկի կամ մրցույթի հրավեր
- Արձագանքող բոլոր մատակարարների հայտերը, այդ թվում՝ նամակագրությունը
- Հայտի ամփոփում և վերլուծություն, այդ թվում՝ առաջարկների գնահատում, գրավոր հիմնավորում մատակարարների ընտրության համար և շահող գինը
- Հիմնավորում մրցակցության բացակայության համար, եթե 3-ից պակաս հայտ է ստացվել
- Ապահովագրական փաստաթղթեր, լիցենզիա
- Մաքսազերծման փաստաթղթեր (միջազգային գնումների դեպքում)
- Ընդունման կամ հանձնման ակտ
- Հաշիվ-ապրանքագրեր և բանկային տվյալներ
- Պայմանագրերի պատճեններ
- Այլ փաստաթղթեր
Բոլոր լրացուցիչ տեղեկությունները կարելի է գտնել ՌԵՍՈՒՐՍՆԵՐ բաժնում: