Շենքերի կառավարումն ու պահպանությունը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների կառավարումն ու պահպանումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, Բազմաբնակարան շենքերի կառավարման օրենքով և Համատիրությւոնների մասին օրենքով։

Բազմաբնակարան շենքերի կառավարման օրենքը սահմանում է․

  • Բազմաբնակարան շենքերի բնակիչների ընդհանուր սեփականության կառավարման գործընթացները
  • Բազմաբնակարան շենքերի կառավարման ձևերը
  • Կառավարող մարմինների ձևավորումը և պարտականությունները
  • Իրենց գործունեության դադարեցումը
  • Փոխհարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ

Ըստ օրենքի՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր սեփականությունը պատկանում է շենքի բոլոր սեփականատերերին, թեև սեփականության ոչ մի իրավունք գրանցված չէ անշարժ գույքի կադաստրում։  Շենքի պատից մինչև 10 մետր հեռավորության վրա գտնվող հարակից հողը համատիրության բոլոր անդամների կոլեկտիվ սեփականությունն է, սակայն այն համատիրության սեփականությունը չէ։ Օրինակ՝ եթե շենքը գտնվում է վթարային վիճակում, բնակիչները կարող են այն քանդելու որոշում կայացնել և այդ  հողի վրա կառուցել նորը։

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքներն են․

  • Շենքի օժանդակ կառուցվածքները (հիմքերը, ենթակառույցները և ծանրություն կրող կառույցները, սյուները, հատակի հեծանները, տանիքի ծածկը)
  • Տանիքները, ձեղնահարկերը և սպասարկող տարածքները
  • Անցանելի և անանցանելի ընդհանուր կտուրները
  • Շենքի ճակատային մասերը, ընդհանուր տարածքում գտնվող մուտքերը, դռները և պատուհանները
  • Տանիքը և այլ մետաղական շինվածքները (ջրհորդանները և այլն)
  • Ծխնելույզները, օդափոխման անցքերը, հրդեհի համար նախատեսված ջրաբաշխիչ ծորակները, կրակմարիչները, ծորակով փողրակները
  • Ընդհանուր աստիճանները, աստիճանի ճաղաշարքերը, հրդեհային իրավիճակների ելքերը
  • Վերալակները, ներառյալ նորմալ անվտանգ օգտագործումն ապահովող սարքավորումները
  • Վերելակի հորանը և այլ հորաններ
  • Հիմնական հոսանքը բնակարանների հոսանքագծին միացնող էլեկտրական սարքերը
  • Ջրագծերի անցկացումը հիմնական հաշվիչից մինչև սպառողը (բոլոր գծերը պատերի մեջ և ջրահեռացումները հատակի մեջ)
  • Շենքի ընդհանուր տարածքների ջրամատակարարման և կոյուղատար համակարգը
  • Կոյուղու խողովակների ուղղահայաց տեղադրումը, որը բնակարանից միանում է փողոցի ջրահորերին
  • Աստիճանավանդակի լուսավորումը (փորակները, բաշխասարքերը, հաշվիչը և ժամաչափիչը)
  • Կենտրոնական ջեռուցման համակարգի տեղադրման համար ընդհանուր տարածքներ, ներառյալ փական ձեռուցող մարտկոցների վրա, ինչպես նաև ջեռուցման մարտկոցներ ընդհանուր տարածքներում
  • Բնակարանի ներսում գտնվող հեռախոսագծերը
  • Դռան էլէկտրական փականների, փոխհաղորդի, զանգավահանակների և զանգերի տեղադրում
  • Ջրամատակարարման սարքավորումները (ջրի պոմպեր)
  • Աղբատարներ, լվացքասենյակ, նկուղ և ձեղնահարկ
  • Նեխային բաքերի ընդհանուր մաքրում
  • Բոլոր այլ մասերն ու սարքավորումները, որոնք ծառայում են ընդհանուր նպատակի

Համատիրությունները Հայաստանում

Համատիրությունը բազմաբնակարան շենքի կամ շենքերի մասնավոր սեփականատերերի կամավոր միություն է: Այն շահույթ չհետապնդող ոչ առևտրային միավորում է՝ հիմնված քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամակցության վրա և հիմնադրված սեփականության կառավարման և պահպանման նպատակով:

Շենքի կառավարում. քվեարկություն և պահպանում

Համատիրություններում որոշումներն ընդունվում են մեծամասնության քվեարկության արդյունքում: Դա, ընդհանուր առմամբ, սեփականատերերի պարզ մեծամասնությունն է՝ հիմնված ընդհանուր սեփականությունում ունեցած մասնաբաժնի վրա:

Գնումներ շինարարական աշխատանքների համար. մաս I

Էներգաարդյունավետ միջոցառման տեսակն ընտրելուց հետո, անհրաժեշտ է ընտրել շինարարական կազմակերպություն, որը պետք է իրականացնի այն: Ամբողջ շենքի համար շինարարական կազմակերպություն ընտրելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Մենք ներկայացնում ենք քայլ առ քայլ ուղեցույց՝ ինչպես ընտրել կազմակերպություն՝ նախատեսվող աշխատանքներն իրականացնելու համար: