Ինչու՞ ընտրել այս միջամտությունը
Բազմաբնակարան շենքերում ջեռուցման էներգիայի կորստի հիմնական պատճառներից մեկը անարդյունավետ ջերմամեկուսացված կամ վնասված տանիքն է։ Ինչպես ցույց է տալիս ներքևում զետեղված պատկերը, ցուրտ ամիսներին ջեռուցման էներգիայի մի զգալի ծավալ՝ համարյա 25%, կորում է տանիքի ջերմամեկուսացման բացակայության պատճառով։
Այդ իսկ պատճառով էներգաարդյունավետ միջոցառումներ իրականացնելիս ամենահաճախ արվող ներդրումները սովորաբար երկու տիպի են բաժանվում․ ջերմամեկուսացման համակարգի ապահովում շենքի ֆասադային հատվածի համար, տանիքի վերանորոգում և ջերմամեկուսացում։
Ջերմության կորուստ
Տանիք․ 22%
Պատուհան (օդափոխություն)․ 13%
Նկուղ․ 15%
Արաքին պատեր․ 30%
Պատուհաններ․ 20%
Հարկավոր է տանիքին մեծ ուշադրություն դարձնել, եթե երբևէ որոշեք վաճառել ձեր բնակարանը, քանի որ հնարավոր գնորդները հաստատ ևս նույնը կանեն։ Անշարժ գույքի գործակալների մոտ 31%-ն նշել են, որ տանիքը հարկավոր է միշտ լավ վիճակում պահել, քանի որ այն գնորդին ազդանշաններ է տալիս առ այն, թե արդյոք տան համար պատշաճ հոգ են տարել։
Եթե շենքի տանիքը վատ վիճակում է, հետագայում անխուսափելիորեն դրա վերանորոգման համար ծախսեր անելու գաղափարը կարող է հիասթափեցնել գնորդներին ձեր բնակարանը գնելու մտքից՝ անկախ շենքում ունեցած իր տեղակայումից։
Ինչպե՞ս իրականացնել այս միջամտությունը
Կա տանիքի վերանորոգման երկու հիմնական տեսակ։ Տափակ տանիքի համար ամենահասարակ միջամտությունը խճի ծածկույթով բաց տանիքն է։ Ջերմամեկուսացնող նյութի վրա նաև տեղադրվում է գեոտեքստիլի և խճի շերտ։
Մեկ այլ միջամտություն է տանիքի տակ ջերմամեկուսացնող շերտերի տեղադրումը, ներառյալ ընտրված ջերմամեկուսիչ նյութը, ջրային ջերմամեկուսացումը և կրակապաշտպանիչ շերտը։
Ջերմամեկուսիչ նյութերը
Ջերմամեկուսիչ նյութերի ընտրությունը կախված է մի քանի գործոնից, ներառյալ ջերմահաղորդականությունը, տեղի շուկայում առկայությունը, անվտանգությունը և արժեքը։ Նաև պետք է ծանրութեթև անել նյութերի առանձնահատկությունները, որոնցից են հրակայունությունը, խոնավության ներծծումը և ջերմաստիճանային նստվածքը նախքան վերանորոգման աշխատանքները սկսելը։ Ջերմամեկուսացնող նյութի օպտիմալ արժեքն այն է, որը պահանջում է նվազագույն ծախսեր և ապահովում է լավագույն որակ։
Հանքաբամբակը, որը նաև հայտնի է որպես ապակեթել, ողջ աշխարհում շինարարության մեջ կիրառվող և տանիքների ջերմամեկուսացման համար օգտագործվող շատ տարածված նյութ է։ Լինում են երկու հիմնական տիպի․ հանքամանրաթելային և խարամաթելային։ Հայաստանում կան մի քանի հանքաբամբակի գործարաններ, որոնք արտադրում են բազալտի հիմքով հանքամանրաթելային բամբակ։
Ուսումնասիրություններն ու փորձերը ցույց են տվել, որ հանքաբամբակը չբոցավառվող է և հալվում է միայն 1,000oC-ից բարձր ջերմաստիճաններում։ Սրա շնորհիվ այն կարող է նաև օգտագործվել ծխնելույզի և վառարանի ջերմամեկուսացման համար։ Կան հանքաբամբակե արտադրանքի տարբեր տեսակներ, սկսած խորանարդ մետրը 12-180 կգ խտությամբ։ Բարակ շերտերը կամ խսիրները կարող են գործածվել հորիզոնական մակերեսների վրա (մետաղյա կամ փայտյա ուղղաձիգ ձողերով), ինչպես նաև օդափոխվող ճակատամասերի վրա։ Հանքաբամբակի ջերմահաղորդման գործակիցը 0.039-0.045 W/մ0C է։