Ո՞ր միջոցառումը պետք է ընտրել

Կարևորու՞մ եք ձեր բնակարանի հարմարավետությունը՝ այն դարձնելով առավել էներգաարդյունավետ, ինչպես նաև ընթացքում խնայելով որոշակի գումա՞ր: Այդ դեպքում կարևոր որոշում է էներգաարդյունավետ վերանորոգումներ ձեռնարկելը:

Դուք մտածում եք ձեր տան հարմարավետությունը բարելավելու մասին, որպեսզի այն ավելի էներգաարդյունավետ դարձնեք և ընթացքում նաև որոշ գումա՞ր խնայեք։  Այդ դեպքում ամենակարևոր որոշումենրից մեկը, որ պետք է կայացնեք, այն էներգաարդյունավետ վերանորոգումներն ընտրելն է, որն ամենամեծ ազդեցությունը կունենա ձեր շենքի ջերմային իրավիճակը բարելավելու հարցում։ Պարզելու, թե որ էներգաարդյունավետ վերանորոգումներն են ամենահարմարը ձեր տան և շենքի համար, պատասխանեք հետևյալ հարցերին․

Դուք տառապու՞մ եք ավելորդ խոնավությունից և բորբոսից, հատկապես դեկտեմբեր-մարտ ամիսներին։

Խնդիր

Շենքերում խոնավությունը հիմնականում առաջանում է ծորացող խողովակներից, նկուղում կամ առաջին հարկում ավելացող խոնավությունից։ Խոնավության մեկ այլ հիմնական աղբյուր է անձրևաջրերի ներթափանցումը տանիքի վնասվածության պատճառով կամ պատուհանի շրջանակների ճեղքերի միջով։ Խոնավության կուտակումը բնակարաններում կարող է նաև առաջանալ քրտնարտադրության, ճաշ եփելու, լվացքը տան ներսում չորացնելու, արդյունաբերական գործընթացների, ընտանի կենդանիների կամ նույնիսկ շնչելու պատճառով։

Լուծումը

Գտեք ձեր շենքի ավելորդ խոնավության հիմնական աղբյուրը և համապատասխան միջոցներ ձեռնարկեք։

Առաջարկվող միջոցներն են․

  • Նոր պատուհանների տեղադրում
  • Տանիքի վերանորոգում

Դուք տառապում եք անդադար միջանցիկ քամու՞ց։ Ձեզ թվում է, թե ձեր տունը շատ ցուրտ է օդի ավելորդ շարժումի՞ց։

Խնդիր

Անընդհատ մրսելու զգացողությունը այն պարագայում, երբ տաքացուցիչները միացրած են առավելագույնի վրա, կարող է առաջանալ անբավարար կերպով ջերմամեկուսացված պատուհաններից կամ վատ փակվող դռան ճեղքերից ձեր բնակարան ներթափանցող անդադար քամու պատճառով։

Կան մի քանի հիմնական գործոներ, որոնք ազդում են մարդկանց՝ ջերմային հարմարավետության զգացողության վրա․

  • Օդի ջերմաստիճանը
  • Օդի շարժունությունը
  • Օդի խոնավությունը
  • Առարկաներից ճառագող ջերմությունը

Օդի շարժունությունը ներսի օդային զանգվածի շարժման արագությունն է։ Ինչքան բարձր է օդի շարժման արագությունը, այնքան մարդն ավելի շատ է ցուրտ զգում։  Նույնիսկ եթե ներսի ջերմաստիճանը պահանջվող նվազագույնից բարձր է, շրջակա օդի արագ շարժը կարող է մրսելու զգացողություն առաջացնել։

Լուծումը

Ձեր բնակարանում որտե՞ղ եք զգում ներթափանցող ցուրտ օդի հոսանք։ Գտեք ձեր շենքում միջանցիկ քամու հիմնական աղբյուրը և ձեռնարկեք համապատասխան միջամտություններ։

Խորհուրդ տվող միջամտություններն են․

  • Հին պատուհանների և դռների ջերմամեկուսացում
  • Նոր դռների և պատուհանների տեղադրում
  • Առաստաղի ջերմամեկուսացում ձեղնահարկի կողմից
  • Շենքի երեսպատում և արտաքին պատերի ջերմամեկուսացում
  • Հատակի ջերմամեկուսացում

Արդյո՞ք կարծում եք, որ ավելի շատ եք վճարում էներգիայի համար, քան իրականում սպառում եք։

Խնդիրը

Այն շենքերում, որտեղ չկան անհատական սպառման հաշվիչներ, բնակիչները շատ քիչ են կարողանում վերահսկել իրենց անհատական էներգիայի սպառումը։

Էներգաաուդիտը համակարգված գործընթաց է, որի նպատակն է պատշաճ գիտելիքներ ձեռք բերել շենքի կամ շենքերի խմբի՝ էներգիայի սպառման առկա իրավիճակի մասին։ Դրա հիմնական խնդիրն է բացահայտել և չափորոշել էներգախնայողության գնարդյունավետ տարբերակները և զեկուցել ստացված տվյալների մասին։

Լուծումը

Էներգիայի կառավարումը կարևոր է էներգիայի գնումն ու գործածումը ողջ բազմաբնակարան շենքում առավելագույնս ճիշտ իրականացնելու համար։ Դրա նպատակն է նվազագույնի հասցնել էներգիայի արժեքը, վատնումը և բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ միևնույն ժամանակ պահպանելով արտադրության, որակի և հարմարավետության ընդունելի մակարդակները։ Էներգիայի կառավարման էական միջոցներից է էներգաաուդիտը։ Դրա նպատակն է բալանսավորել կիրառվող էներգիայի ողջ հոսքերը և բացահայտել շենքում էներգիայի բոլոր հոսքերը։ Էներգաաուդիտը կօգնի ձեզ բացահայտել, թե արդյոք ձեր շենքում էներգիա է վատնվում և որտեղ։

Որպեսզի հստակ կերպով վերահսկեք և հաշվարկեք ձեր ընտանիքի էներգիայի ծախսը և կառավարեք ջեռուցման վրա ծախսվող էներգիայի քանակը, անհրաժեշտ է տեղադրել անհատական սպառման հաշվիչներ։

Առաջարկվող միջամտությունները

  • Էներգաաուդիտ
  • Անհատական սպառման հաշվիչների տեղադրում