Ինչու՞ ընտրել այս միջամտությունը
Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում բնակարանատերերի 81%-ը պատուհանների և դռների փոխարինումը և ջերմամեկուսացումը համարում է ամենակարևոր էներգաարդյունավետ վերանորոգումը։
Պատուհանների վատ վիճակը պատասխանատում է շենքում ջերմության ողջ կորստի մոտ 10 %-ի համար։
Ջերմանալու համար կիրառվող էներգիան ամեն օր կարող է արտահոսել պատուհանների շրջանակների ճաքերի միջով։ Սա չի ազդում միայն ձեր ապրելու հարմարավետության վրա, այլ նաև ձեր էներգիայի հաշիվների։
Թեև տաքացուցիչները միացված են առավելագույն կետի վրա, անընդհատ մրսելու զգացողություն կարող է առաջանալ անբավարար ջերմամեկուսացված պատուհաններից կամ վատ փակված դռներից շարունակաբար եկող միջանցիկ քամու պատճառով։ Միջանցիկ քամին առաջացնում է ջեռուցման էներգիայի ևս 15%-ի կորուստ։
Մեր հետազոտությւնը ցույց է տալիս, որ բազմաբնակարան շենքերի մեծ մասի ծրարի ջերմության փոխանցման դիմադրությունը (R-արժեքը) ակնհայտորեն չի բավարարում Հայաստանի Հանրապետության ներկա չափորոշիչներին, բացառությամբ այն բնակարանենրի, որոնք ունեն բավարար վիճակում գտնվող կրկնակի ապակիով մետաղյա, փայտյա կամ պլաստիկ պատուհաններ։
Շենքի ծրարի ջերմային դիմադրությունը R (մ2 օC/W)
Ճեղքեր․ պատուհաններ, դռներ և երդիկներ
Ստանդարտ ջերմային դիմադրություն R |
0.33 մ2 օC/W (0.25-0.5)
|
Միաշերտ ապակի ունեցող պատուհան
|
0.18 m2 օC/W |
Երկշերտ ապակի ունեցող պատուհան
|
0.4 մ2 օC/W 0.25 մ2 օC/W |
Երկշերտանի էներգաարդյունավետ պատուհաններ |
0.54 մ2 օC/W |
Նոր պատուհանների տեղադրումը էականորեն կբարելավի ձեր տան ջերմային, խոնավության և աղմուկի մեկուսացումը։ Ավելին, երկարաժամկետ հեռանկարում կարող եք վերականգնել ձեր ծախսերի 60%-ից 90%-ը։
Վերանորոգման գործընթացը տեխնիկապես և ֆինանսապես ավելի պակաս պահանջկոտ կլինի, եթե հին պատուհանները հանվեն առանց արտաքին պատերը և ճակատամասերը վնասելու։
Եթե ձեր բյուջեն սուղ է, ապա առկա պատուհանների էներգաարդյունավետ բարելավումները նույնպես կարող են օգտակար լինել։ Պատշաճ կերպով ընտրվելու և տեղադրվելու պարագայում էներգաարդյունավետ պատուհանները կարող են օգնել էականորեն նվազեցնել ձեր ջեռուցման, հովացման և լուսավորության ծախսերը։