Ինչու՞ ընտրել այս վերանորոգումը
Չջերմամեկուսացված հատակները շենքերում էներգիայի ամբողջ կորստի 15%-ի մեղավորն են։ Հայ ընտանիքների էներգիայի բյուջեի 60%-ը տարվա ցուրտ ամիսներին ծախսվում է ջեռուցման վրա։ Շենքերի, հատկապես արտաքին պատերը և հատակը ջերմամեկուսացնելով, դուք կարող եք նկատելիորեն բարելավել ձեր ընտանիքի բյուջետային ծախսերը, ինչպես նաև ձեր կեցության ստանդարտները։
Հատակի ջերմամեկուսացումը հատկապես կարևոր է, քանի որ այն ձեր տունը տաք է պահում ցուրտ ամիսների ընթացքում և կանխում է էներգիայի արտահոսքը, ինչը ձեզանից զգալի գումար է խլում։
Էներգիայի կորուստ
Տանիք․ 22%
Պատուհաններ (օդափոխում): 13%
Նկուղ․ 15%
Արտաքին պատեր․ 30%
Պատուհաններ․ 20%
Ջերմային կամուրջներ
Շենքի երեսպատումն ունի որոշ մասեր, որոնք ներթափանցում են ջերմամեկուսիչ շերտի մեջ՝ տվյալ մասերը զրկելով ջերմամեկուսացումից։ Շենքի այն տարրերը, որոնք խախտում են ջերմամեկուսիչ շերտերի շարունակականությունը, կոչվում են ջերմային կամուրջներ, քանի որ նրանք սենյակի և արտաքին միջավայրի միջև ջերմությունը փոխանցող կամրջի դեր են խաղում։
Ջերմային կամուրջներ կարելի է հանդիպել շենքի այնպիսի հատվածներում, որոնք ցույց են տալիս ընդլայնված ջերմային կորուստներ։ Նրանք կարող են առաջանալ շենքի բաղադրյալ մասերի երկրաչափությամբ պայմանավորված, օրինակ՝ պատշգամբներով, սակայն ջերմային կամուրջների մեծ մասը ստեղծվում են շենքի կառուցվածքի պատճառով, պատերի և հատակի, պատերի և տանիքի միացման վայրերում, ինչպես նաև անկյուններում կամ պատուհանների մոտ, եթե դրանք պատշաճ կերպով տեղադրված չեն։
Թեև ջերմային կամուրջներից, որոնցից են պատերի և հատակի միացման վայրերը, հնարավոր չէ լիովին խուսափել, նպատակն այն է, որ դրանց բացասական ազդեցությունը նվազեցվի հնարավորինս շատ և վնաս չստեղծվի։ Այն դեպքերում, երբ ջերմային կամուրջներով ջերմության կորուստները և այլ բացասական ազդեցությունը գերազանցում են տանելի մակարդակը, անհրաժեշտ է փակել դրանք՝ ամբողջ շենքի ջերմադիմադրողականության պարամետրերը պահպանելու նպատակով։