Էներգաաուդիտ

Ամենակարևոր պարամետրերի չափումները, ինչպիսիք են՝ ներսի ջերմաստիճանը, օդափոխության համակարգը, պետք է իրականացվեն և պարզեցված, և մանրամասն էներգաաուդիտի միջոցով:

Էներգաաուդիտը պարբերական գործընթաց է, որի նպատակն է համապատասխան տեղեկություններ ստանալ շենքի կամ շենքերի խմբի էներգիայի սպառման առկա վիճակի մասին։ Հիմնական նպատակն է բնորոշել և չափորոշել գնարդյունավետ էներգախնայողության հնարավորությունները և հաղորդել ստացված տվյալները։  Էներգաաուդիտ իրականացվում է այն բանից հետո, երբ շենքի նախնական դիտարկումը ցույց է տալիս, որ ձեր շենքի էներգաարդյունավետության պոտենցիալն ընդունելի է։

Էներգաաուդիտի գործընթացը բաղկացած է հետևյալ քայլերից․

  • Նախապատրաստական աշխատանքեր
  • Ստուգում
  • Առկա իրավիճակի նկարագրություն և առաջարկվող միջոցառումներ
  • Էներգիայի հաշվարկներ
  • Տնտեսական հաշվարկներ
  • Էներգաաուդիտի հաշվետվության պատրաստում
  • Ներկայացում

Էներգաաուդիտը նաև որոշումների կայացման կարևոր գործիք է էներգիայի կառավարման համար։ Դրա նպատակն է հավասարակշռել էներգիայի ողջ կիրառվող ներդրումները և բացահայտել շենքի բոլոր էներգետիկ հոսքերը։

Էներգիայի կառավարումը կարևոր է բազմաբնակարան շենքում էներգիայի ձեռքբերման և օգտագործման օպտիմիզացման համար։ Էներգիայի կառավարման նպատակն է նվազագույնի հասցնել էներգիայի ծախսերը, վատնումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով արտադրության, որակի և հարմարավետության ընդունելի մակարդակները։

Եթե որոշեք վերանորոգել ձեր շենքը, էներգաաուդիտը ձեզ կօգնի․

  • Բացահայտել ձեր շենքի հիմնական էներգաանարդյունավետ տարածքները
  • Վերլուծել շենքի կոմունալ ծախսերը, շենքի երեսպատումը, տեղադրված սարքերը և հարմարանքները
  • Բացահայտել էներգիայի կառավարման ներկա վիճակը, էներգիայի սպառումը և փաստացի գործառնական պայմանները
  • Հասկանալ շենքի վիճակը՝ կապված եղանակի, բնակեցվածության և շահագործման գրաֆիկների հետ
  • Գնահատել էներգախնայողության պոտենցիալը ձեր շենքի համար
  • Բացահայտել՝ արդյոք կա էներգիայի կորուստ և կոնկրետ որտեղ
  • Ընտրել և գնահատել էներգաարդյունավետ վերանորոգման տեսակները
  • Օգնել գնահատել անհրաժեշտ վերանորոգումների արժեքը
  • Կառավարել, իրականացնել և հսկել ընտրված վերանորոգումների փաթեթը
  • Կազմել հաշվետվություն էներգիայի վերաբերյալ, որն անհրաժեշտ է հայտամրցույթի գործընթացի համար
Էներգաաուդիտի տեխնիկաները

 

Թերմոգրաֆիա

Թերմոգրաֆիան շենքի էներգաաուդիտի տեխնիկա է՝ շենքի ծրարում հայտնաբերելու վատ ջերմամեկուսացված տարածքներ և օդի արտահոսքեր ջերմային պատկերատպիչի կամ ինֆրակարմիր խցիկի կիրառմամբ։

Տեսա կամ լուսապատկերները գրանցում են շենքի մակերեսի ջերմաստիճանի տատանումները, որտեղ սպիտակը ցույց է տալիս տաք հատվածները, իսկ սևը ավելի սառը հատվածները։ Ստացվող պատկերները թույլ են տալիս աուդիտորին որոշել, թե, արդյոք, ջերմամեկուսացման կարիք կա։  Նրանք նաև ծառայում են որպես որակի հսկման սարքեր՝ երաշխավորելու, որ ջերմամեկուսացումը ճիշտ է իրականացվել։

Ինֆրակարմիր ջերմաչափերը չափում են ջերմաստիճանը՝ կիրառելով blackbody ճառագայթում, սովորաբար ինֆրակարմիր, որը ճառագայթում են առարկաները։ Նրանք հաճախ նաև կոչվում են լազերային ջերմաչափեր, եթե լազեր է օգտագործվում՝ օգնելու նշանառել ջերմաչափը կամ անհպում ջերմաչափերը՝ նկարագրելու հեռվից ջերմությունը չափելու սարքի ունակությունը։ Դրանք շատ օգտակար են չափելու ջերմաստիճանները այն պարագայում, երբ այլ զոնդային սենսորները հնարավոր չէ օգտագործել կամ եթե դրանք չեն ապահովի ճշգրիտ տվյալներ։

Գազային քրոմատոգրաֆիա

Գազային քրոմատոգրաֆիան հավանաբար ներկայում ամենաշատ կիրառվող տեխնիկան է։ Դա թույլ է տալիս բնորոշել լուծված գազերը և որոշել դրանց քանակը։

Գազի կամ այրման անալիզատորը ներկառուցված քիմիական բջիջներ ունի, որոնք որոշում են այրվող նյութերի խտությունները (սովորաբար CO2, CO, O2, NOX և SOX), ինչպես նաև բնական գազի ջերմաստիճանը։ Լավ այրումը սովորաբան նշանակում է CO2-ի բարձր աստիճան, թթվածնի ցածր աստիճան և ածխածնի մոնօքսիդի փոքր քանակ կամ դրա բացակայություն։ Սովորական վառելիքների ջերմարար արժեքները ներմուծվում են միկրոպրոցեսորի մեջ, որն արդյունավետորեն հաշվարկում է այրումը։ Անալիզատորը սովորաբար ունի վերահսկման մաս, որը ցույց է տալիս չափման տվյալները։

Ջերմային հավասարակշռություն

Ջերմային հավասարակշռությունը՝ որպես էներգիայի հավասարակշռության էական մաս, օգտակար միջոց է պարզելու էներգիայի կորուստը շենքի երեսպատման միջոցով։  Ջերմային հավասարակշռությունը ցույց է տալիս շենքի էներգիայի մուտքերը և ելքերը։ Այն օգնում է հավաստիանալ, որ շենքի՝ էներգիայի օգտագործումը ճիշտ է ընկալվել։

Իհարկե, ջերմության հիմնական մասն այն է, որը պահանջվում է տարածքը տաքացնելու, оդորակման և տաք ջուր ունենալու համար։ Սա գործնականում նշանակում է շրջանային ջեռուցում, կաթսայատան ջեռուցում և էլեկտրականություն ջեռուցման նպատակներով։ Շենքին մատակարարվող էլեկտրականությունը նույնպես ներդրում է, քանի որ լուսավորության և այլ համակարգերի կողմից կիրառվող էլեկտրականությունը մասամբ փոխակերպվում է ջերմության։

Արտադրանքը ջերմության կորուստներն են պատուհանների, պատերի և շենքի երեսպատման այլ մասերի միջով, ինչպես նաև ծխատարների հոսքերի ջերմությունը և օդի արտահոսքը։

Պարզեցված և մանրամասն էներգաաուդիտ 

 

Պարզեցված էներգաաուդիտը կարող է ունենալ ± 10-15 %-ի ճշգրտություն, և այն կարելի է մշակել ավելի ցածր գնով, քան մանրամասն էներգաաուդիտը։

Մանրամասն էներգաաուդիտն ավելի ընդարձակ է և ներառում է էներգիայի երաշխավորում։  Մանրամասն էներգաաուդիտի ճշգրտությունը կարող է լինել ± 5-10%։ Մանրամասն էներգաաուդիտի բարձր ճշգրտություն ապահովելու համար կարևոր է ունենալ էներգիայի և տնտեսական հստակ հաշվարկներ։ Արդյունքում ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ պատրաստելու ներդրման տվյալները և ստանալ պահանջվող ճշգրիտ հաշվարկները։

Էներգիայի երաշխավորմամբ մանրամասն էներգաաուդիտը պահանջում է ավելին․

  • Մանրամասն ստուգումներ
  • Չափումներ
  • Շենքի ներկա վիճակի մանրամասն նկարագրություն
  • Էներգիայի մանրամասն հաշվարկ
  • Մանրամասն տնտեսական հաշվարկ
  • Էներգաաուդիտի մանրամասն հաշվետվություն

Ամենակարևոր պարամետրերի չափումները, որոնցից են ներսի ջերմաստիճանը, օդափոխման արագությունը, ունակությունները և այլն, պետք է իրականացվի և պարզեցված, և մանրամասն էներգաաուդիտների համար։ Էներգաաուդիտի հաշվետվությունը և պարզեցված, և մանրամասն էներգաաուդիտների արտադրանքն է։

Էներգաաուդիտի հաշվետվությունը

Էներգաաուդիտի հաշվետվությունը վերանարոգումներ իրականացնելիս հիմնական ռեսուրս է շենքի սեփականատերերի, էներգիայի աուդիտորի և շինարարական ընկերությունների համար։ Այն պետք է պարունակի առաջարկվող էներգաարդյունավետ միջոցառումների ցանկ, ինչպես նաև ներկա իրավիճակի, առաջարկվող միջոցառումների և ներդրվելիք ծախսերի մանրամասն նկարագրություն։

Ելնելով էներգետիկ և տնտեսական հաշվարկներից՝ միջոցառումները կարելի է դասել ըստ ներկա զուտ արժեքի գործակցի (ՆԶԱգ)։ Էներգաարդյունավետ և ուղղակի վերանորոգման միջոցառումները կարող են առանձնացվել առավել հստակության նպատակով։

Կարելի է կատարել հավելյալ տնտեսական հաշվարկներ՝ գնահատելու հնարավոր փոփոխությունների հետևանքները սակագների, տոկոսների չափի, էներգիայի գների հավանական բարձրացման և այլնի վրա։ Էներգիայի բյուջեն կարելի է կազմել՝ ելնելով էներգիայի հաշվարկներից։

Էներգաաուդիտի հաշվետվությունը պետք է պարունակի․

  • ԷԱ ներուժը (չափերը, ներդրումները, խայողությունները և եկամուտը)
  • Շենքի վիճակի նկարագրությունը
  • Ամեն միջոցառման մանրամասն նկարագրությունը
  • Օգուտները շրջակա միջավայրի համար
  • Իրականացման ժամանակացույցը
  • Ֆինանսավորումը
  • Էներգիայի երաշխիքի չափանիշները
  • Գործարկումը և պահպանությունը (ներառյալ անձնակազմի վերապատրաստումը)
  • Էներգիայի վերահսկումը
Էներգիայի աուդիտորը

Էներգիայի աուդիտորը պետք է տեղեկություններ ունենա շենքի կառուցվածքի, մեխանիկական և էլեկտրական համակարգերի և տարբեր պարամետրերի չափումների մասին։ Զննության ժամանակ պետք է ստուգվեն բոլոր համակարգերի տեխնիկական տվյալները, ստանդարտները, լուծումները, կարողությունները, գործառնական պայմանները և պահպանման գործընթացները։ Էներգաաուդիտի բարձր որակն ապահովելու նպատակով աուդիտորին հնարավոր է պետք լինի համագործակցել այն փորձագետների հետ՝ բոլոր բնագավառներին վերաբերող տեղեկություններն ունենալու համար։

Եթե ձեզ անհրաժեշտ է էներգիայի սպառման երաշխիք էներգաարդյունավետ միջոցառումների իրականացումից հետո, ապա էներիգիայի աուդիտորը պատասխանատու կլինի ողջ ծրագրի համար, ներառյալ գործառնական և պահպանման համակարգերի, էներգիայի վերահսկման համակարգի իրականացումը, ինչպես նաև օպերացիոն անձնակազմի վերապատրաստումը։