Ինչու՞ ընտրել հենց այս միջոցը
Ցուրտ ամիսներին հայ ընտանիքների բյուջեի մի զգալի մաս ծախսվում է ջեռուցման վարձերը մուծելու վրա։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ցուրտ ամիսներին տունը ջեռուցելու համար մասնավոր տներում բնակվողների 38%-ը ծախսում է 60,000 դրամ կամ ավել, իսկ բազմաբնակարան շենքերում ապրողների 41% նշել է, որ ծախսում է 20,000-40,000 դրամ։
Շենքերի ջերմամեկուսացումը և էներգաարդյունավետության համար ներդրում կատարելը լավագույն միջոցն է նվազեցնելու ջեռուցման ծախսերը՝ միաժամանակ բարելավելով ձեր շենքի ջերմային հարմարավետությունը։
Ջերմամեկուսացումը ձեր բնակարանը տաք է պահում ցուրտ ամիսներին։ Որոշ բնակարանատերեր իրենց տաքացուցիչներն նույնիսկ ամբողջովին անջատում են։ Ձեր շենքի ջերմային դիմադրողականությունը բարձրացնելու համար ջերմության արտահոսքը շենքի արտաքին պատերի միջով պետք է նվազեցվի։
Շենքի երեսպատում
Շենքի երեսպատումը շենքի այն տարրերի հավաքական անվանումն է, որոնք շրջափակում են դրա ներքին տարածքը և ֆիզիկապես անջատում շենքի օդափոխված և չօդափոխված միջավայրը, ներառյալ օդի, ջրի, ջերմության, լույսի հանդեպ դիմադրությունը և աղմուկի փոխանցումը։ Շենքի երեսպատման երեք հիմնական տարրերն են եղանակի, օդի և ջերմային արգելափակոցները։
Շենքը պետք է ջերմամեկուսացվի արտաքին եղանակային պայմաններից։ Արդյունավետ ջերմամեկուսիչների կիրառումը երաշխավորում է, որ շենքը կունենա պահանջվող ջերմային դիմադրության արժեքը։
R արժեքը
Ջերմամեկուսացնող նյութերը պարունակում են փոքրիկ օդապարկուճներ։ Այդ պարկուճները դիմադրում են ջերմության փոխանցմանը նյութի միջոցով։ Շենքի ջերմային դիմադրությունը կամ ջերմության փոխանցման դիմադրությունը որոշվում է դրա R արժեքով (քառ․ մետրը °C/W)։ R արժեքը կարող է օգտագործվել՝ ցույց տալու ամբողջ շենքի, ինչպես նաև դրա երեսպատման որոշակի բաղադրատարրերի ջերմային դիմադրությունը։ Ջերմության փոխանցումը դանդաղեցնելու ջերմամեկուսացնող նյութի ունակությունը չափվում է R արժեքով։
Ընդհանրապես, որևէ նյութի ջերմային դիմադրողականությունը (ջերմության փոխանցման կայուն վիճակով և նյութի միասեռությամբ հանդերձ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով. =/, որտես -ը նյութի խտությունն է մետրերով, իսկ -ը վերաբերում է վերջինիս ջերմահաղորդականությանը։ Ինչքան բարձր է R-արժեքը, այնքան ավելի բարձր է մեկուսացնող նյութի ունակությունը՝ դիմադրելու իր միջով ջերմության փոխանցմանը։
Շենքի ծրարի ջերմադիմադրողականությունը R (m2 0C/W)․ արտաքին պատեր
Ստանդարտ R ջերմադիմադրողականություն | 2.23մ2 օC/W
(1.73-3.04) |
Պանելային ամրացված բետոնե պատեր 20 մ2 լայնությամբ |
0.65 մ2օC/W |
Տուֆ քարից պատ 50 մ2 լայնությամբ |
1.58մ2օC/W |
Պանելային ամրացված բետոնե պատ 20 մ2 լայնությամբ, ջերմամեկուսացված 7 սմ փքապեռլիտով կամ այլ համարժեք նյութով |
2.4 մ2օC/W |
Ջերմամեկուսիչ նյութեր
Ջերմամեկուսիչ նյութի ընտրությունը կապված է մի քանի գործոնների հետ, ներառյալ նյութի ջերմահաղորդականությունը, տեղական շուկայում առկա լինելը, անվտանգությունը և արժեքը: Պետք է մանրամասն հաշվի առնել նյութերի այնպիսի հատկությունները, որոնցից են դյուրավառությունը, խոնավության և գոլորշու կլանումը, ինչպես նաև ջերմաստիճանային նստվածքը:
Օպտիմալ արժեքը, որը դուք պետք է հաշվի առնեք ջերմամեկուսացնող նյութ ընտրելիս, պետք է լինի նվազագույն գինը համակցված լավագույն որակի հետ: Օրինակ՝ ըստ Երևանում առկա ներկա գների, ջերմամեկուսիչ նյութի օպտիմալ հաստությունը միախառնված բլոկերով, ցեմենտից կամ ավազից պատրաստված շինարարական կիրը (200 մմ) շենքի երեսպատման համար 4-6 սմ է՝ կախված ջերմամեկուսիչ նյութի ջերմահաղորդման դիմադրողականության գործակցից։
Փքեցված պեռլիտ
Փքեցված պեռլիտը լայնորեն կիրառվում է իր թեթև քաշի և ցածր ջերմահաղորդականության շնորհիվ: Պեռլիտը այրվող չէ, գոլորշի ներծծելու հատկությունը ցածր է (օդից ջրային գոլորշի կլանելու հատկությունը մինչև 3% է), իսկ ջրակլանումը (ընկղմում ջրում 24 ժամով) բարձր է՝ 30% և ավելի:
Այն կարող է պատրաստվել անգամ 30 կգ/մ3 խտությամբ: Դրա ջերմահաղորդականության գործակիցը կազմում է 0.038 -ից 0.058 W/մ°C փքեցված պեռլիտե ավազի, իսկ պեռլիտացեմենտային սալերի համար` 0.06-0.14 Վտ/մ°C:
Ի լրումն հոյակապ ջերմադիմադրողականության և քաշի առանձնահատկությունների, այն նաև ունի բարձր ձայնամեկուսիչ հատկություն: Փքեցված պեռլիտը նաև էկոլոգիապես մաքուր է և ենթակա չէ միջատների և կրծողերի ազդեցությանը:
Հանքաբամբակ
Հանքաբամբակը` «արհեստական ապակենման մանրաթել», մեկ այլ ջերմամեկուսիչ նյութ է, որը նույնպես լայնածավալ կիրառում է գտել ամբողջ աշխարհում և կիրառվում է տանիքների, պատերի և հատակների ջերմամեկուսացման համար: Առկա են հանքային բամբակի երկու հիմնական տիպ՝ խարամային և ապարային: Կան հանքաբամբակ արտադրող մի քանի գործարաններ, որոնք Հայաստանում արտադրում են հանքաբամբակ բազալտի հիմքով:
Հետազոտությունները և փորձերը հավաստում են, որ հանքաբամբակը չի բռնկվում և հալչում է 1000°C և ավել ջերմաստիճանի դեպքում: Դրա շնորհիվ հանքային բամբակը կարող է օգտագործվել վառարանների և ծխնելույզների ջերմամեկուսացման համար: Առկա են հանքային բամբակից տարբեր խտությամբ շինվածքներ՝ 12-ից 180 կգ/մ3 խտությամբ: Թեթև գորգերը կարող են օգտագործվել հորիզոնական մակերևույթների կամ օդափոխվող օդային միջնաշերտով ճակատների ջերմամեկուսացման համար: Հանքային բամբակի ջերմահաղորդականության գործակցի մեծությունն է 0.039-0.045 Վտ/մ°C:
Էքստրուդացված պոլիստիրեն
Մեկ այլ շատ արդյունավետ ջերմամեկուսիչ նյութ, որն ազատորեն առկա է Հայաստանում և արտադրվում է սալի տեսքով, էքստրուդացված պոլիստիրենն է (XPS)։ Վերջնական արտադրանքը կազմված է շատ խիտ (մինչև45 կգ/մ3) կոշտ սալերից, որոնք շատ թեթև են և ունեն բարձր ջերմամեկուսիչ առանձնահատկություններ։ Ջերմահաղորդման գործակիցը 0.029-0.04 W/մ0C է։ XPS-ը կարող է կիրառվել ջերմամեկուսացնելու համարյա ցանկացած տիպի շինություն, բացի նրանցից, որոնք քիմիական նյութերի բարձր քանակ են պարունակում։
Չնայած իր արդյունավետությանը որպես ջերմամեկուսիչ նյութ, XPS-ը որոշ սահմանափակումներ ունի։ Այն խոցելի է բենզինի հիմքով որոշ լուծիչների նկատմամբ, ներառյալ ներկերի, սոսնձվող նյութերի, նախագիպսային լուծույթների և այլնի նկատմամբ։ Այն պետք է պաշտպանվի արևի ուղղակի ազդեցությունից և բակտերիաների ներխուժումից։ XPS-ի որոշ տեսակներ և շատ դյուրավառ են։ Նրանք դիմանում են մինչև 70°C, բայց հալվում են 90°C-ում։ Այրվելու ընթացքում XPS-ը բաց է թողնում վտանգավոր ջրածնացիանային գազ։ Այսպիսով, խորհուրդ է տրվում այն կիրառել միայն արտաքին ջերմամեկուսացման համար։ Այն կարելի է կիրառել նույն եղանակով և տեղադրման նույն տեխնիկայով, ինչպես հանքաբամբակը։
Պոլիուրեթանային փրփուր
Փրփրապոլիուրեթանը բարձր արդյունավետությամբ ջերմամեկուսիչ նյութ է, որը կարելի է տեղում փչել և արտադրել կոշտ սալերի տեսքով: Դրա ջերմահաղորդականության գործակիցը 0.020-0.029 Վտ/մ°C է:
Փչելու պարագայում այն կարող է ծածկել ցանկացած տիպի մակերևույթ, նույնիսկ հատուկ և որոշակի տիպի անկյուններով: Դրական հատկությունն այն է, որ փչովի փրփրապոլիուրեթանից պատրաստված ջերմամեկուսիչ շերտը անկար է և անընդհատ: ՊՓ-ը լիովին համասեռ է, ինչպես ՓՊՍ-ն: Այն ունի փակ ծակոտիներ, ամբողջովին համասեռ է և լցված է իներտ գազով, որն ավելի արդյունավետ ջերմամեկուսիչ է, քան սովորական օդը։
Ե՞րբ և ինչպե՞ս իրականացնել այս միջամտությունը
Շինարարական աշխատանքները, որոնցից են ջերմամեկուսացման հետ կապված «թաց» գործընթացները, օրինակ՝ սոսնձով արտաքին պատերին սալեր փակցնելը պետք է իրականացվեն և ավարտվեն այն ժամանակ, երբ դրսի միջին ջերմաստիճանը չի իջնում 5-ից 100C-ից ներքև, որպեսզի բացառենք դրսի ջերմաստիճանի՝ 00C-ից ներքև լինելու ազդեցության սինդրոմը։
Նախքան ջերմամեկուսացման աշխատանքները սկսելը պետք է նախապատրաստել արտաքին պատերի մակերեսը, մաքրել կեղտից և փոշուց և վրան քսել հատուկ նյութ, որը մեծացնում է դրա կպչունությունը։
Տեղադրվում են ցցեր, որպեսզի պոլիստիրենի սալերը առաջին շարքով ճիշտ և հավասար ֆիքսեն պատի վրա։ Սալերը տեղադրելուց հետո նրանց վրա սոսինձ են փչում և ամրացնում պատին։
Փակցված սալերը այնպես են դասավորվում շարքերով, որպեսզի դրանց արանքի հեղուկ լիցքերը չհամընկնեն։ Յոթանասուներկու ժամ անց, երբ սոսինձը չորացել է, սալերի վրա շաղափով անցք է բացվում և պատերն ամրացվում են 120-150 մմ լայնություն ունեցող 6-8 բթածայր դյուբելներով։ Պատի մեջ մտցվում են պլաստիկ բթածայր դյուբելներ այնպես, որ դրանց գլխիկները չերևան թեթև ծեփ քսելուց հետո։
Դրանից հետո արտաքին պատերի մակերեսը զարդարվում է։ Ջերմամեկուցիչ սալերի մակերեսի վրա 1-ից 1,55 մմ հաստությամբ կապակցող նյութով ծեփ են քսում։ Ակակեթելքի ցանցը տեղադրվում է, երբ կապակցող նյութը դեռ թաց է։ 1-ից 1,55 մմ հաստությամբ ծեփի երկրորդ շերտն է քսվում ցանցը ծածկելու նպատակով։
Երբ ծեփը չորանում է, մակերեսը ծածկվում է վերջնական սվաղով կամ հատուկ նախաներկով, որի վրա քսվում է վերջնական տեսք տվող ներկը։