Ինչու՞ ընտրել այս տարբերակը
Մեր լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, միայն էներգիայի սպառումը վերահսկելու միջոցով, կարելի է հասնել 5-15% խնայողության, եթե քայլեր ձեռնարկվեն շեղումներ հայտնաբերելուց անմիջապես հետո։ Որպեսզի պատշաճ կերպով վերահսկեք և հաշվարկեք ձեր անհատական էներգիայի սպառումը և կառավարեք ձեր ընտանիքի կողմից օգտագործվող ջեռուցման էներգիայի ծավալը, անհրաժեշտ է տեղադրել անհատական սպառման հաշվիչներ։
Շատ շենքերում էներգիայի սպառումն էականորեն գերազանցում է այն քանակը, որն անհրաժեշտ է հարմարավետության ցանկալի մակարդակը պահելու համար։ Այս շենքերում կա էներգախնայողության մեծ հնարավորություն։ Այդ պատճառով էներգաարդյունավետության ամենաշատ առաջարկվող միջոցներից մեկը անհատական սպառման հաշվիչների տեղադրումն է։
Սովորաբար այն շենքերում, որտեղ չկան անհատական սպառման հաշվիչներ, կա ջեռուցման ենթակայան չափող սարք, որը չափում է ջեռուցման էներգիայի սպառումը ողջ շենքի համար։ Արդյունքում նման շենքերի բնակիչները անբավարար վերահսկողություն ունեն էներգիայի՝ իրենց անհատական սպառման վրա։
Պրակտիկայում հաճախ պատահում է, որ էներգաարդյունավետ միջոցների կիրառումից հետո, էներգիայի սպառումը նվազում է ակնկալվող մակարդակի, որը հաշվարկվել է էներգաաուդիտի ժամանակ և այն անփոփոխ է մնում որոշակի ժամանակով։ Սակայն մի շարք իրականացված ծրագրերից ակնհայտ է դառնում, որ մի քանի տարի անց էներգիայի սպառումը նորից սկսում է ավելանալ։ Էներգաարդյունավետ միջոցառումներ իրականացնելուց հինգ տարի հետո սպառումը որոշ շենքերում վերադառնում է այն մակարդակին, որը կար նախքան այդ միջոցառումների իրականացումը։ Նման իրավիճակից խուսափելու համար, անհրաժեշտ է հետևողականորեն խոհեմ կերպով կառավարել և վերահսկել էներգիայի օգտագործումը։
Սպառման վերահսկումը էներգիայի կառավարման նպատակով շատ օգտակար ծրագիր է ոչ միայն էներգաարդյունավետ միջոցառումներ իրականացնելուց հետո, այլև շենքի ողջ կյանքի ընթացքում։ Ավելին, Հայաստանում լայնորեն տարածված անհատական հաշվիչների տեղադրումը թույլ է տալիս գումարները գանձել համարյա 100%-ով, չվճարումների համարյա լրիվ բացակայությամբ։