Մեր կայքէջի այս հատվածը կնկարագրի ամենահաճախ հանդիպող էներգաարդյունավետ միջոցառումները, որոնք կարող են էականորեն բարելավել ձեր շենքի էներգաարդյունավետությունը։ Այս միջոցառումներից մեկը կամ ավելին իրականացնելով` ի վիճակի կլինեք ունենալ էներգիայի սպառման զգալիորեն ցածր մակարդակ և նվազեցնել ջեռուցման ծախսերը՝ միևնույն ժամանակ շենքում ապահովելով հարմարավետություն:

Բացահայտեք և որոշեք՝ ո՞ր միջոցառումներն են ամենահարմարը ձեր շենքի համար և իմացեք ավելին առ այն, թե ինչպես կարող են այդ միջոցառումներն օգնել ձեզ և ձեր հարևաններին բարելավել ձեր բնակարանների հարմարավետությունը։

Ձեր շենքի համար ամենահարմար էներգաարդյունավետ միջոցառումն ընտրելիս խորհուրդ է տրվում չմտածել մեկուսացված անհատ միջոցառումների մասին։ Վերանորոգման գծով մասնագետները հաճախ առաջարկում են համակցել մի քանի միջոցառում, ինչն ամենամեծ ազդեցությունը կունենա ձեր շենքի ջերմային նկարագրի վրա՝ ելնելով շենքի իրավիճակից, հնությունից և կառուցման տիպից։ Իհարկե, ամենակարևորն այն է, որ հնարավոր խնայողություններն ավելին լինեն, քան վերանորոգման ծախսը։

Օրինակ՝ երբ պատուհանը փոխելուց ստացվող էներգախնայողությունը համատեղվում է արտաքին պատերի և հատակի ջերմամեկուսացման հետ, վերանորոգման վերջնական ազդեցությունը ձեր էներգիայի ծախսի վրա շատ ավելի մեծ կլինի։ Ավելին, այս համակցված միջոցառումների արդյունքը նաև երկարացնում է շենքի կյանքը, դանդաղեցնում հաջորդ վերանորոգման ցիկլը, ապահովում ավելի լավ ջերմային հարմարավետություն և շենքի էսթետիկ տեսք՝ ձեր կացարանն ավելի գրավիչ դարձնելով։

Էներգաաուդիտ իրականացնելը կարևոր քայլ է ձեր էներգախնայողության միջոցառումները պլանավորելիս։ Աուդիտից ստացված տեղեկությունները հիմք կհանդիսանան առաջարկվող վերանորոգումների ծախսի հաշվարկման, տենդերային գործընթացի, ինչպես նաև շինարարական ընկերությունների կողմից տրվող կատարվելիք աշխատանքների հայտերի համար։

Ստորև տեսեք միջոցառումների այն բոլոր տարբերակները, որոնք կարող եք կատարել ձեր շենքում, ինչքան էներգիա դրանք կխնայեն և ինչպես ընտրել ճիշտ տարբերակը․

 

 

Արտաքին պատերի ջերմամեկուսացում և շենքի երեսպատում

Էներգաարդյունավետության ամենագրավիչ միջոցառումներից է արտաքին պատերի ջերմամեկուսացումը: Վերջինս բնակարանը տաք է պահում ցուրտ ամիսների ընթացքում: Որոշ բնակիչներ նույնիսկ ամբողջությամբ անջատում են ջեռուցման համակարգը:

Նոր պատուհանների տեղադրում

Եթե ձեր տան պատուհանները հին են և վատ վիճակում, ապա դուք օրական կորցնում եք ջեռուցման էներգիայի մոտ 20%-ը` պահուհանների շրջանակների ճեղքերի և արտահոսքի պատճառով: Դա ազդում է ոչ միայն կոմունալ վճարների վրա, այլև բնակարանի հարմարավետության:

Չջեռուցվող ձեղնահարկին հարող առաստաղների ջերմամեկուսացում

Ցուրտ ամսիներին շենքի ջեռուցման էներգիայի զգալի մասի կորուստ է լինում չջեռուցվող ընդհանուր օգտագործման տարածքների պատճառով, որոնցից են ձեղնահարկերն ու նկուղները: Այդ իսկ պատճառով կարևոր միջոցառումներից է չջեռուցվող ձեղնահարկին հարակից առաստաղի ջերմամեկուսացումը:

Անհատական հաշվիչների տեղադրում

Շատ շենքերում ավելի մեծ ծավալով էներգիա է սպառվում, քան անհրաժեշտ է հարմարավետության ցանկալի մակարդակ ապահովելու համար: Այդ շենքերն էներգախնայողության մեծ ներուժ ունեն: Այդ իսկ պատճառով էներգախնայողության առաջարկվող մեթոդներից մեկն անհատական հաշվիչների տեղադրումն է: