Աշխատանքների իրականացում և վերահսկում

Շինարարական աշխատանքները սովորաբար երկու ամսից ավել չեն տևում։ Աշխատանքների ընթացքում կավելանան աղմուկն ու փոշին, սակայն այս փոքր անհարմարության հանդեպ ցուցաբերած ձեր համբերությունը մեծապես կպարգևատրվի շինարարական աշխատանքների ավարտից հետո։

Նախքան վերանորոգման մեկնարկը 

Նախքան որևէ վերանորոգում նախաձեռնելը, հարկավոր է հաշվի առնել ձեր բազմաբնակարան շենքի ֆիզիկական վիճակը։ Շատ դեպքերում այն կարող է բավական վատը լինել պահպանման բացակայության պատճառով։ 1990-ականների սկզբներին տեղի ունեցած պատերազմի հետքերը դեռ տեսանելի են շատ շենքերի վրա, նույնիսկ եթե ոչ ուղղակի վնասի տեսքով, ապա ավելի շատ այն առումով, որ շենքի փայտյա տախտակներն օգտագործվել են ջեռուցման նպատակով։ Նման շենքերն ունեն լուրջ կառուցվածքային խնդիրներ ի լրումն իրենց շատ ցածր էներգաարդյունավետ պարամետրերի, որոնց հաճախ կարող է առաջնահերթություն տրվել հրատապ վերանորոգումներ ձեռնարկելիս։ Եթե ձեր շենքն ունի այս խնդիրներից որևէ մեկը, քննարկեք կառուցվածքային վերանորոգումներ կատարելու անհրաժեշտությունը, նախքան էներգաարդյունավետ միջոցառումներ ձեռնարկելը։
Մեկ այլ առաջարկ է դրամական օժանդակության նախագծի նախնական փուլում կատարելիք միջամտությունների մակարդակը պահել նվազագույնի վրա։

Մի կողմ դրեք ավելի բարդ միջամտություններ կատարելու հարցը և ավելի փոքր քայլեր կատարեք։ Նախապատվությունը պետք է տրվի այն վերանորոգումներին, որոնք առաջացնում են ոչ միայն էներգիայի հետ կապված, այլև կառուցվածքային խնդիրներ, ինչպես օրինակ՝ ճակատային մասերի վերանորոգումները։

Օրինակ՝ պետք է առաջին հերթին անդրադառնալ ընդհանուր տարածքների վերանորոգմանը, վերելակների թարմացմանը, փոքր ջերմամեկուսացումներին, որոնցից է տանիքի, պատուհանների և մուտքի դռների վերանորոգումը, ինչպես նաև ընդհանուր ինժեներական խնդիրները։ Նաև պետք է նկատի ունենալ բնակիչների կեցության հարմարավետությունը բարելավող վերանորոգումները, որոնցից են աստիճանների տեսքը և վիճակը բարելավող միջոցառումները։

Ավելի երկարաժամկետ վերանորոգումների պլանի մշակումը

Խորհուրդ է տրվում սկսել ավելի փոքրամասշտաբ ծրագրերից և անցնել ավելի բարդ ծրագրերին ավելի ուշ, այն պարզ պատճառով, որ փոքրամասշտաբ ծրագրերն ավելի էժան են և ավելի հեշտ իրականացնելու համար։ Այս կերպ երկու հիմնական խոչընդոտները՝ համապատասխան ֆինանսների բացակայությունը և կազմակերպչական փորձի բացակայությունը, կարելի է նվազագույնի հասցնել։ Այս առաջին փուլը կարելի է դիտարկել որպես ուսումնական ժամանակաշրջան բոլոր ներգրավված կողմերի համար, որը թույլ կտա կատարել հետագա բարելավումներ և փոփոխություններ։

Ավելի լավ է ձեր շենքի համար մշակել երկարաժամկետ վերանորոգումների պլան։

Այնուհետև դրա մի մասը կարելի է իրականացնել դրամական օժանդակություն ձեռք բերելու միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերանորոգումների պատշաճ տեխնիկական վիճակին։ Եթե միևնույն ժամանակ մի քանի վերանորոգումներ են իրականացվում, ապա հնարավոր է բարձրացնել դրամական օժանդակության մակարդակը։ Սա ոչ միայն ապահովում է էներգիայի ավելի մեծ խնայողություններ, այլև բնակիչների համար ավելի մեծ շարժառիթ է հանդիսանում կատարելու ավելի լայնածավալ վերանորոգումներ։
Ավելի լայնածավալ վերանորոգումների համար շենքերը պետք է վարկ վերցնեն։ Հնարավոր է միավորել տարբեր տեսակի դրամական օժանդակություններ, օրինակ՝ դրամաշնորհներից զատ, վարկի մարման համար դրամական միջոցներ գտնել։ Դոնորների գումարներն օգտագործելը մեծ օգնություն է հանդիսացել էժան դրամական միջոցներ և երաշխիքներ տրամադրելու տեսակետից։ Քանի որ անբարենպաստ ֆինանսական պայմանները, օրինակ՝ բարձր գնաճը և բարձր տոկոսադրույքները, գումար փոխ տալը շատ թանկ են դարձրել, իսկ դոնորի դրամական միջոցները կարող են կարևոր դեր խաղալ համատիրությանը գումար փոխ տալու գործընթացն արագացնելու հարցում։

Վերահսկումը

Նույնիսկ նախքան աշխատանքները սկսելը հանդիպում կազմակերպեք շինարարությունը վերահսկող անձի հետ, ով պատասխանատու կլինի շինարարական ընկերության աշխատանքների որակը և դինամիկան վերահսկելու համար։ Համատիրության ներկայացուցիչների հետ միասին նրանք կարող են դիտարկել շինարարական ընկերության կողմից առաջարկված աշխատանքային գրաֆիկը։  Արդյո՞ք նրանց առաջարկները ողջամիտ են։ Շինարարությունը վերահսկող անձը պետք է կարողանա օգնել ձեզ գնահատել աշխատանքների գրաֆիկը, ինչպես նաև բացահայտել և կանխել հնարավոր խնդիրները։
Այդ հանդիպման ընթացքում դուք նաև պետք է որոշեք շինարարությունը վերահսկող անձի հետ կապվելու մեթոդը և գրաֆիկը։ Կարևոր է, որ նրանք հասանելի և ծանոթ լինեն բնակարանատերերի կարիքներին և ակնկալիքներին։

Իրականացման փուլը

Երբ պլանավորման փուլն ավարտվի և դուք որոշած լինեք՝ որ վերանորոգումներն իրականացնել և ինչ հերթականությամբ, կատարած լինեք էներգաաուդիտը և հաջողությամբ անցած լինեք հայտամրցույթի փուլը, ապա դժվար աշխատանքի մեծ մասն արված կլինի։
Այս փուլում վերանորոգման աշխատանքները պետք է լինեն այն շինարարական ընկերության հովանու ներքո, որին կընտրեք հայտամրցույթի շրջանակներում։ Սակայն դեռ կան որոշ բաներ, որ դուք պետք է անեք համոզվելու, որ աշխատանքները կընթանան հարթ, առանց որևէ անհարկի կասեցումների կամ հետաձգումների։
Խորհուրդ է տրվում շինարարական ընկերությանը վճարել մաս-մաս, աշխատանքների որոշակի փուլերի ավարտից հետո, քան թե սահմանել վճարման կոնկրետ ամսաթիվ։ Լավ գաղափար է պլանավորել այնպես, որ վճարումներն իրականացվեն միայն աշխատանքի որոշակի քանակ ավարտելուց հետո։

Շինարարական աշխատանքները սովորաբար երկու ամսից ավել չեն տևում։ Աշխատանքների ընթացքում կավելանան աղմուկն ու փոշին, սակայն այս փոքր անհարմարության հանդեպ ցուցաբերած ձեր համբերությունը մեծապես կպարգևատրվի շինարարական աշխատանքների ավարտից հետո։