Ինչպե՞ս սկսելԷներգաարդյունավետությանն ուղղված վերանորոգումները

Պատրա՞ստ եք փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Դուք արդեն կատարել եք ձեր առաջին քայլը՝ որոշելով վերանորոգել ձեր բնակարանը և դարձնել այն էներգաարդյունավետ։

Կարևոր է ընդգծել, որ էներգաարդյունավետությունը նույնը չէ, ինչ էներգիա խնայելը։ Խնայելը միշտ ինչ-որ զոհողություն է ենթադրում․ օրինակ՝ պետք է տունն ավելի քիչ տաքացնել, կամ ավելի կարճ ժամանակով և այդ պատճառով ևս մեկ սվիտեր հագնել՝ էներգիայի ծախսերը ցածր պահելու նպատակով։ Սակայն ձեր շենքն էներգաարդյունավետ դարձնելը նշանակում է պահպանել առկա ջերմային հարմարավետությունը, կամ լուսավորության չափը՝ փաստացիորեն ավելի քիչ վճարելով, պարզապես ավելի քիչ էներգիա ծախսելով։

Ակնհայտ է, որ շենքը վերանորոգելու դեպքում շատ օգուտներ կունենաք։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս գործընթացը շատ խրթին է և դժվար՝ միայնակ կատարելու համար։ Պետք է որ շատ հարցեր ունենաք, հետևաբար հեշտ է ընկճվել ճիշտ տեղեկությունները փնտրելիս։

Այս կայքի ԻՆՉՊԵՍ բաժինը ձեզ կտրամադրի արժեքավոր տեղեկություններ, դեպքերի ուսումնասիրություններ, հետազոտություներ, մատչելի ուղեցույց և փորձագիտական խորհուրդ տան վերանորոգման հետ կապված շատ թեմաների շուրջ։

Քայլ առ քայլ մենք կբացատրենք ողջ գործընթացը, որպեսզի միայնակ չանցնեք այդ ամենի միջով։

Ինչպես դարձնել ձեր շենքն էներգաարդյունավետ քայլ առ քայլ․

  1. Ծրագրի առանձնահատկությունները և ծախսերի հաշվարկ
  1. Համատիրություններ
  1. Գնումների և ծառայությունների ձեռք բերման գործընթաց
  1. Ֆինանսավորում
  1. Ծրագրի իրականացում և ղեկավարում

Այսպիսով, ինչի՞ց սկսել։ Կարող եք կարդալ հոդվածները մեկ առ մեկ, ըստ հերթականության կամ բաց թողել պետք չեղածը։ Օգտվեք ԳԻՏԵԼԻՔ բաժնում հատուկ բառեր և թեմաներ որոնելու հնարավորությունից։ Այցելեք կայքէջի ներքևում գտնվող ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ բաժին և, իհարկե, եթե հավելյալ հարցեր ունեք, մի’ վարանեք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով/համարով՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ, ք. Երևան, Հանրապետության 85ա, բն.9 (Հեռ.՝ +37410587188):

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ ՁԵՐ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Մեր կայքէջի այս հատվածը կնկարագրի ամենահաճախ հանդիպող էներգաարդյունավետ միջոցառումները, որոնք կարող են էականորեն բարելավել ձեր շենքի էներգաարդյունավետությունը։ Այս միջոցառումներից մեկը կամ ավելին իրականացնելով` ի վիճակի կլինեք ունենալ էներգիայի սպառման զգալիորեն ցածր մակարդակ և նվազեցնել ջեռուցման ծախսերը՝ միևնույն ժամանակ շենքում ապահովելով հարմարավետություն:

Բացահայտեք և որոշեք՝ ո՞ր միջոցառումներն են ամենահարմարը ձեր շենքի համար և իմացեք ավելին առ այն, թե ինչպես կարող են այդ միջոցառումներն օգնել ձեզ և ձեր հարևաններին բարելավել ձեր բնակարանների հարմարավետությունը։

Ձեր շենքի համար ամենահարմար էներգաարդյունավետ միջոցառումն ընտրելիս խորհուրդ է տրվում չմտածել մեկուսացված անհատ միջոցառումների մասին։ Վերանորոգման գծով մասնագետները հաճախ առաջարկում են համակցել մի քանի միջոցառում, ինչն ամենամեծ ազդեցությունը կունենա ձեր շենքի ջերմային նկարագրի վրա՝ ելնելով շենքի իրավիճակից, հնությունից և կառուցման տիպից։ Իհարկե, ամենակարևորն այն է, որ հնարավոր խնայողություններն ավելին լինեն, քան վերանորոգման ծախսը։

Օրինակ՝ երբ պատուհանը փոխելուց ստացվող էներգախնայողությունը համատեղվում է արտաքին պատերի և հատակի ջերմամեկուսացման հետ, վերանորոգման վերջնական ազդեցությունը ձեր էներգիայի ծախսի վրա շատ ավելի մեծ կլինի։ Ավելին, այս համակցված միջոցառումների արդյունքը նաև երկարացնում է շենքի կյանքը, դանդաղեցնում հաջորդ վերանորոգման ցիկլը, ապահովում ավելի լավ ջերմային հարմարավետություն և շենքի էսթետիկ տեսք՝ ձեր կացարանն ավելի գրավիչ դարձնելով։

Էներգաաուդիտ իրականացնելը կարևոր քայլ է ձեր էներգախնայողության միջոցառումները պլանավորելիս։ Աուդիտից ստացված տեղեկությունները հիմք կհանդիսանան առաջարկվող վերանորոգումների ծախսի հաշվարկման, տենդերային գործընթացի, ինչպես նաև շինարարական ընկերությունների կողմից տրվող կատարվելիք աշխատանքների հայտերի համար։

Ստորև տեսեք միջոցառումների այն բոլոր տարբերակները, որոնք կարող եք կատարել ձեր շենքում, ինչքան էներգիա դրանք կխնայեն և ինչպես ընտրել ճիշտ տարբերակը․

 

 

Արտաքին պատերի ջերմամեկուսացում և շենքի երեսպատում

Էներգաարդյունավետության ամենագրավիչ միջոցառումներից է արտաքին պատերի ջերմամեկուսացումը: Վերջինս բնակարանը տաք է պահում ցուրտ ամիսների ընթացքում: Որոշ բնակիչներ նույնիսկ ամբողջությամբ անջատում են ջեռուցման համակարգը:

Նոր պատուհանների տեղադրում

Եթե ձեր տան պատուհանները հին են և վատ վիճակում, ապա դուք օրական կորցնում եք ջեռուցման էներգիայի մոտ 20%-ը` պահուհանների շրջանակների ճեղքերի և արտահոսքի պատճառով: Դա ազդում է ոչ միայն կոմունալ վճարների վրա, այլև բնակարանի հարմարավետության:

Չջեռուցվող ձեղնահարկին հարող առաստաղների ջերմամեկուսացում

Ցուրտ ամսիներին շենքի ջեռուցման էներգիայի զգալի մասի կորուստ է լինում չջեռուցվող ընդհանուր օգտագործման տարածքների պատճառով, որոնցից են ձեղնահարկերն ու նկուղները: Այդ իսկ պատճառով կարևոր միջոցառումներից է չջեռուցվող ձեղնահարկին հարակից առաստաղի ջերմամեկուսացումը:

Անհատական հաշվիչների տեղադրում

Շատ շենքերում ավելի մեծ ծավալով էներգիա է սպառվում, քան անհրաժեշտ է հարմարավետության ցանկալի մակարդակ ապահովելու համար: Այդ շենքերն էներգախնայողության մեծ ներուժ ունեն: Այդ իսկ պատճառով էներգախնայողության առաջարկվող մեթոդներից մեկն անհատական հաշվիչների տեղադրումն է: