Երեվանի Ֆրունզե 6/3 հասցեում միջանցիկ քամու տակ գտնվող շենքի պատմությունը 2015

«Ավելի շատ վերանորոգումներ կատարելուց հետո մեր բնակարանի էներգաարդյունավետ փոփոխությունները շատ ավելի նկատելի կդառնան: Էներգաարդյունավետությունից զատ, շենքի արտաքին տեսքն էլ ավելի հաճելի է դարձել»:

Սուսաննա Ասոյան, Երեվան

Երևանի Ֆրունզե 6/3  հասցեում գտնվող շենքի բնակիչները չէին կարողանում վայելել իրենց ժամանակը տանը՝ ցուրտ ամիսների ընթացքում: Յուրաքանչյուր ձմեռ նրանց շենքում ավելի ու ավելի ցուրտ էր դառնում, և նրանց համար շատ դժվար էր իրենց բնակարաններում պահպանել հարմարավետության աստիճանի տաքություն, որի պատճառն ուժեղ սառը քամին էր, որը բազմաբնակարան շենք էր ներխուժում աստիճանավանդակների կոտրված պատուհաններից: Այդ իսկ պատճառով, նրանց բնակարաններում ուժեղ միջանցիկ քամի էր լինում, որը ներս էր գալիս միջանցքներից և այլ դռներից:

«Նախորդ տարիների ընթացքում անհնար էր ձմռանը մնալ միջանցքում: Աստիճանավանդակի կոտրված պատուհանների միջից ուժեղ քամի էր փչում, որը ներս էր գալիս մեր բնակարան՝ դուռը բացելիս»:Սուսաննա Ասոյան 

 

«Նախորդ տարիներին միջանցքներում ջրի խողովակները պայթում էին ձմռան ցուրտ եղանակի պատճառով»:Աղավնի Հայրապետյան 

 

Որպես ԲԲՇԷԱԲ ծրագրի մաս՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն Ֆրունզե 6/3 շենքի աստիճանավանդակներում տեղադրեց նոր պատուհաններ և վերանորոգեց տանիքը: Պարզապես այս երկու հասարակ էներգախնայող միջոցառումները մեծ փոփոխություն մտցրին բնակիչների կյանքում:

Ասոյանների ընտանիքը 

Սուսաննա Ասոյանն իր եռանդամ ընտանիքով բնակվում է գազի կաթսայով ջեռուցվող բնակարանում: Երբ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ի աշխատակիցը վերանորոգման աշխատանքներից հետո այցելեց նրանց, նրա գազի կաթսան անջատված էր: Երբ հարցրեցինք, թե ինչո՞ւ, նա պատասխանեց.

Սուսաննա Ասոյան. «Մենք տանը երեխաներ չունենք, և բարձր ջերմաստիճան ապահովելու անհրաժեշտություն չկա: Ձմեռը տաք է, դրա համար օրվա մեծ մասը կաթսան անջատված է: Մենք օգտագործում ենք փոքրիկ շարժական ջեռուցիչ՝ տաքացնելու բնակարանի այն հատվածը, որտեք մենք ենք նստում: Այս տարի մեր միջանցքը նույնպես լավ տաք է՝ աստիճանավանդակներում նոր պատուհաններ տեղադրելու արդյունքում»:

Ասոյանների ընտանիքը շատ գոհ է մինչ օրս իրականացված էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներից:

«Ավելի շատ միջոցառումներ իրականացնելուց հետո էներգիայի խնայումն էլ ավելի ակնհայտ կդառնա: Բացի էներգաարդյունավետությունից, շենքի արտաքին տեսքն աչքի համար ավելի հաճելի է դարձել»:Սուսաննա Ասոյան

Հայրապետյանների ընտանիք 

Աղավնի Հայրապետյանը և նրա իննանդամ ընտանիքը բնակվում են աստիճանավանդակի պատուհանի հարևանությամբ գտնվող բնակարանում: Նրանց տունը նաև մեկ ընդհանուր պատ ունի աստիճանավանդակի հետ: Ընդհանուր տարածքներում նոր պատուհանների տեղադրումից հետո նրանք իրենց բնակարանի ջերմաստիճանի հարմարավետության զգալի բարելավում են նկատում: Սառը քամին այլևս իրենց բնակարան չի մտնում:

«Մենք շատ գոհ ենք: Լավ աշխատանք է արվել»:Աղավնի Հայրապետյան 

Երբ տկն. Աղավնիին հարցրեցինք ջրի խողովակների մասին, որոնք ամեն ձմեռ պայթում էին չափազանց ցուրտ լինելու պատճառով, նա պատասխանեց,

«Այս տարի նման խնդիր չենք ունեցել»:ԱՂԱՎՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ