Կայքէջի այս հատվածում դուք կգտնեք առաջարկներ էներգաարդյունավետ միջոցառումները ֆինանսավորելու հնարավոր մոդելների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ վարկերի, ֆինանսական օժանդակության և ապագա խնայողությունների միջոցով ներդրված գումարների փոխհատուցման վերաբերյալ։

Վարկառության գործընթացը հեշտացնելու նպատակով «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն աշխատում է «Ինեկոբանկ»-ի հետ՝ միևնույն ժամանակ փորձելով սերտ հարաբերություններ զարգացնել նաև այլ բանկերի հետ։  2015թ․ մարտից սկսած համապարփակ բանակցություններ են ընթացել վեց բանկի հետ, որոնցից են Ամերիաբանկը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Հայէկոնոմբանկը, «Բիբլոս բանկ Արմենիա»-ն, Պրոկրեդիտ բանկը և Արմսվիսբանկը։ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ին հաջողվել է համաձայնության գալ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի հետ՝ համատեղ վարկային պրոդուկտ մշակելու վերաբերյալ։ Քանի դեռ երաշխիքի հետ կապված հարցերը մնում են հիմնական խոչընդոտներից, Հաբիթաթ Արմենիան ներկայում փորձում է ճանապարհներ գտնել ստեղծելու երաշխիքային հիմնադրամ՝ վարկառության գործընթացը պարզեցնելու նպատակով։

Ստորև ներկայացված են այն տեղեկությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են որոշելու՝ ինչպես ֆինանսավորել ձեր վերանորոգումները:

 

Սուբսիդիաներ և դոնորի միջոցներ

Ավելի խոշոր մասշտաբի վերանորոգման համար շենքերը պետք է նաև վարկ վերցնեն: Հնարավոր է միավորել սուբսիդիաների տարբեր տեսակներ՝ սուբսիդավորելով վարկերը, ինչպես նաև լրացուցիչ դրամաշնորհներ տրամադրելով: Սա կարող է շատ կարևոր լինել Հայաստանում, որտեղ առևտրային վարկերը գործում են ոչ այնքան բարձր տոկոսադրույքներով:

Ուսումնասիրություն. Փոքր ներդրումների հետգնում Երևանում

Էներգաաուդիտի հիման վրա գնահատվել է, որ լիարժեք էներգաարդյունավետ արդիականացման համար հետգնման միջին ժամկետը կազմում է մոտ 6-7 տարի: Այսպիսով, պարզ է, որ նույնիսկ փոքր միջամտությունների դեպքում, ինչպես օրինակ՝ ընդհանուր տարածքներում պատուհանների փոխարինումը, շատ ծախսարդյունավետ է: