Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումները բազում օգուտներ են բերում: Ամենածախսարդյունավետ ներդրումը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումն է, ինչպես օրինակ՝ ֆասադներ, տանիքներ, աստիճանավանդակներ, նկուղներ և ձեղնահարկեր:
Մեր կայքի հետևյալ բաժինը ներկայացնում է երկու թեմա՝ տեղեկություն համատիրությունների և շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, ինչպես նաև գնումների գործընթացի վերաբերյալ:
Այս բաժնում մենք կներկայացնենք էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման հնարավոր մոդելները, ինչպես նաև ծավալուն տեղեկություն կտրամադրենք վարկերի, քաղաքապետարանի սուբսիդիաների, ներդրված գումարների՝ ապագա խնայողությունների միջոցով փոխհատուցման վերաբերյալ:
Այժմ ժամանակն է կենտրոնանալ հենց վերանորոգման աշխատանքների վրա: Այս փուլում ծանր աշխատանքի մեծ մասն իրականացնելու է շինարարական ընկերությունը: Այնուամենայնիվ, դեռևս կան բաներ, որոնք պետք է անեք՝ համոզվելու, որ վերանորոգման գործընթացը հարթ կանցնի: